×


Ջորջ Քլունիի կինը հանդես կգա որպես Հայաստանի շահերի ներկայացուցիչ

Ամերիկացի հայտնի դերասան Ջորջ Քլունիի կինը` փաստաբան Ամալ Ալամուդին Քլունին, կպաշտպանի Հայաստանի շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի շրջանակում: Այս մասին հայտնում է Մեդիամաքս-ը` հղում կատարելով ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանին:

Ամալ Ալամուդինը եւ Ջորջ Քլունին


Քրիստինե Մելքոնյանը նշել է, որ Ամալ Ալամուդինն, ի թիվս այլ փաստաբանների, ընդգրկվել է մասնագետների այն խմբի կազմում, որը ներկայացնելու է ՀՀ շահերը ՄԻԵԴ-ում:

Ամալ Ալամուդինը մասնագիտացած է մարդու իրավունքների, միջազգային քրեական իրավունքի, արտահանձման հարցերում: Նրա փաստաբանական ծառայություններից օգտվել են WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին:  

Ջորջ Քլունին եւ Ամալ Ալամուդինը


Այս տարվա սեպտեմբերին ՄԻԵԴ-ը հաստատեց Հայաստանի Հանրապետության՝ երրորդ կողմ «Դուղու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով մասնակցությունը: 2007թ. մարտին թուրք ազգայնական Դողու Փերինչեքը դարձավ առաջին մարդը, ով Շվեյցարիայում դատապարտվեց Ցեղասպանության մերժման համար: Նա հայերի ցեղասպանությունն անվանում էր «միջազգային սուտ», ինչի համար «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիան նրան դատի տվեց ռասայական խտրականության հոդվածով:

Մանրամասներն այստեղ:

BRAVO.am
Աղբյուրը` Mediamax.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW