Ամանորին հաշված օրեր են մնացել, Սիմա Բաղդասարյանն էլ օրեր առաջ զարդարել է իր տոնածառը, նաեւ հասցրել լուսանկարվել BRAVO.am-ի տոնական ֆոտոշարքում: Նա տասը տարեկանում դեռ հավատացել է Ձմեռ պապիկի գոյությանը, իսկ իրականությունը պարզելուց հետո էլ, միեւնույն է, բոլորին պատմել է, թե վերջինս նվերներով եկել էր իրեն այցի:):
Սիմա Բաղդասարյանը
“Արտասովոր չի հնչի, եթե ասեմ, որ Ամանորն ընտանեկան տոն է: Չեմ ցանկանում այդ գիշերն անցկացնել որեւէ այլ վայրում, երեւի տարիքից էլ է: Ինչո՞ւ չէ, կարելի է հեռուստացույց դիտել եւ լավ մթնոլորտում գինի խմել: Հիմա ինձ սա է հարազատ, բայց կար ժամանակ, երբ երազում էի գիշերը ծնողներիս հետ չանցկացնել, եւ 2000 թվականը տարբերվեց նրանով, որ ընկերներիս հետ դիմավորեցի եւ նշեցի”,-ասել է հաղորդավարուհին:
Սիմա Բաղդասարյանը
Սիման ամեն տարի թարմացնում է տոնածառի զարդարանքը, խոստովանում է, որ նույն ոգեւորությամբ էլ ընտրում է իր զգեստը.“Եթե չեմ սխալվում, գալիք տարվա գույներն են կապույտը, կանաչը, ոսկեգույնը, եւ իմ զգեստը կարում եմ կապույտ կտորից: Սանրվածքս էլ արդեն պատկերացնում եմ”: Ինչ վերաբերում է տոնական ճաշացանկին, ապա նրա հյուրերը ավանդական ուտեստներից բացի, կհամտեսեն նաեւ նրա` տատիկի բաղադրատոմսով պատրաստած աղցանը:
Սիմա Բաղդասարյանը
“Միշտ Նոր տարվա գիշերը երազանքս գրում եմ թղթի վրա, վառում եմ, լցնում շամպայնի բաժակի մեջ եւ խմում` հուսալով, որ կիրականանա: Այս անգամ էլ, իհարկե, երազանք ունեմ, իր չէ, իրոք իմ մեծ երազանքն է… Սիրում եմ նվերներ գնել, նվիրել եւ, ինչու ոչ, ստանալ: Դեռ միայն մայրիկիս համար եմ նվեր գնել, բայց դրանով չեմ սահմանափակվի”,-նշել է նա:
Սիմա Բաղդասարյանը
Հաղորդավարուհու համար հունվարի 1-ը սկսվում է կեսօրին` սուրճով եւ մտերիմների հետ հեռախոսազրույցներով, որպեսզի պարզի, թե ինչպիսին է նրանց ինքնազգացողությունը:). “Ավանդական այցելությունները չեմ սիրում, հյուր եմ գնում միայն այն մարդկանց, որոնց ուզում եմ տեսնել, եւ նշանակություն չունի` որ օրը”:
Սիմայից հետաքրքրվեցինք, թե համաշխարհային աստղերից ում տանը կուզեր նշել Ամանորը.“Փոքր տարիքում երկրպագել եմ Մայքլ Ջեքսոնին, ում պաստառները զարդարում էին ննջարանս: Կուզեի նրա հետ անցկացնել Նոր տարին, ցավոք, երազանքս այդպես էլ չի իրականանա”:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Նկարահանումն իրականացվել է “Coin Casa” խանութ-սրահում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: