Շահիր եվրոպական հուշանվերների փաթեթ :)
Մայիսի 9-ը վերածվել է Եվրոպայի խորհրդանիշի, որը դրոշի, զինանշանի, նշանաբանի եւ միասնական արժույթի հետ արտահայտում է Եվրոպական միության քաղաքական ինքնությունը: Եվրոպայի օրը մի շարք միջոցառումների եւ տոնակատարությունների առիթ է հանդիսանում` նպաստելով Եվրոպայի հասանելիությանը ինչպես իր, այնպես էլ հարեւան պետությունների քաղաքացիների համար:
Այսօր` Եվրոպայի օրը, Bravo.am-ը, Հայաստանում Եվրոպական Միության գրասենյակը եւ Deem Communications ընկերությունը ընթերցողների համար մրցույթ են հայտարարում: Երեք հաղթողները կստանան Եվրոպայի օրվան նվիրված հուշանվերների փաթեթներ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է պատասխանել հետեւյալ հարցերին.
1. Եվրոպական Միության դրոշը, հավանաբար, տեսել եք: Դրոշին պատկերված աստղերը քանի՞սն են եւ ի՞նչ են խորհրդանշում:
2. Որտե՞ղ է ծագել Եվրոպական Միության օրհներգի մեղեդին:
3. Նշեք Եվրոպական Միության կարգախոսը:
4. Ո՞րն է ԵՄ պաշտոնական ամենաբարձր դրամական միավորը եւ ի՞նչ է վրան պատկերված:
5. 1950 թվականի մայիսի 9-ին ո՞վ է ներկայացրել միացյալ Եվրոպայի գաղափարը:
Պատասխաններն անհրաժեշտ է ուղարկել Delegation-Armenia@eeas.europa.eu հասցեին: Հարցերին երեք առաջինը ճիշտ պատասխանողները կստանան Եվրոպայի օրվան նվիրված հուշանվերների փաթեթներ:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն մայիսի 21-ին Սիրահարների այգում կայանալիք` Եվրոպայի օրվան նվիրված տոնախմբության ժամանակ:
Միջոցառմանը մասնակցելու եւ մրցանակները ստանալու առիթը բաց չթողնեք:):
Հայաստանում Եվրոպայի օրվա առթիվ կազմակերպվող միջոցառումներին տեղեկացեք http://europeinarmenia.wordpress.com բլոգում, ինչպես նաեւ Facebook-ի “Europe Day in Armena” էջում:
BRAVO.am


×
7,639







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: