Իվետա Մուկուչյանի` “The Voice” նախագծի գերմանական տարբերակին մասնակցության մասին արդեն պատմել ենք. 20 հազարից ավելի մասնակցի շարքում նա 60 լավագույնների հետ երկրորդ փուլում էր հայտնվել:
Իվետա Մուկուչյանը
Երգչուհին շարունակում է հաջողություններ գրանցել:): Ինչպես հայտնի է դարձել BRAVO.am-ին, Իվետան հաղթահարել է նաեւ “բաթլ” փուլը, որտեղ երկու կատարողի մրցության արդյունքում միայն մեկն է հայտնվում հաջորդ փուլում ու շարունակում հետագա պայքարը նախագծի շրջանակում:
"Դեղ" խմբի վոկալիստ Սրբուհի Հովհաննիսյանը եւս մասնակցել է հայկական "The Voice"-ի նախընտրական լսումներին
Մեր հայրենակցուհին կշարունակի իր մասնակցությունը նախագծի` արդեն գալա- համերգներին, իսկ Հայաստանի “The Voice”-ում արդեն ավարտվում են նախընտրական լսումները: Նշենք, որ բազմաթիվ մասնակիցներից ընտրվելու են 125 հոգի, որոնք էլ իրավունք կստանան շարունակել պայքարը “Կույր լսումներ” փուլում: BRAVO.am-ը հաջողություն է մաղթում բոլոր մասնակիցներին:):
BRAVO.am
Լուսանկարները` Իվետա Մուկուչյանի անձնական արխիվից եւ “The voice of Armenia” նախագծի


×
19,392






