Դալիթան, Ռազմիկն ու Վահագնը երգեցին առաջին դասարանցիների համար:) Սեպտեմբերի 1-ը նշվեց ոչ միայն դպրոցներում, այլեւ դրանց պատերից դուրս: Երեխաների համար Գիտելիքի օրվա կապակցությամբ երեւանյան սրճարաններից մեկում համերգային շոու-ծրագիր էր կազմակերպել Արտավազդ Ամիրյանը: “Այս առանձնահատուկ օրը պետք է, անպայման, հիշարժան դարձնել: Առաջին դասարանցիների համար ենք կազմակերպել այս միջոցառումն ու հրավիրել նրանց ուրախանալու”,- BRAVO.am-ին ասաց կազմակերպիչն ու հավելեց, որ շատ լավ է հիշում իր առաջին սեպտեմբերի 1-ը, երբ մայրիկի ձեռքը բռնած մտել է դպրոց:): Համերգային ծրագրին մասնակցում էին Դալիթան, Ռազմիկը եւ ընկերները, Վահագն ու այլ փոքրիկ երգիչներ, պարողներ ու ծաղրածուներ: Շոուն վարում էր քեռի Մուլտիպլիկը: Դպրոցականներին շնորհավորելու էր եկել Հակոբյանների ընտանիքը, որն աչքի ընկավ օդային մարմնամարզության գեղեցիկ համարներով: “Ինձ համար շատ ուրախ օր է այսօր, շնորհավորում եմ բոլոր դպրոցականներին եւ նոր ուսումնական տարում միայն բարձր գնահատականներ մաղթում”,-ասաց 8-րդ դասարան փոխադրված երգչուհի Դալիթա Ավանեսյանը, ով տրամադրվել է ուսումնական այս տարում շատ լավ սովորել: “Վռում-վռում” երգող Վահագն Գրիգորյանն էլ մի պահ մոռացավ իր` նետի պես սլացող մոտոցիկլետն ու խոսեց Գիտելիքի օրվա մասին:), շնորհավորեց իր համադասարանցիներին եւ հաջող ուսումնական տարի մաղթեց: “Havana”-ում անցկացվող համերգային ծրագիրն ուղեկցվեց գունային հրավառությամբ, ուրախ երգերով ու տարբեր խաղերով: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: