×


Վարդան, Սոնան, Զառան, Եվա Ռիվասը, Ալեքսեյ Չումակովը եւ մյուսները՝ նոր նախագծում:)

Հայաստանից դուրս, մասնավորապես` Ռուսաստանում բնակվող հայ երգիչ-երգչուհիներն այս օրերին նկարահանվում են նոր` “Արմենիա” կոչվող երգի տեսահոլովակում: “Euromusic” ընկերությունն ու “Yeghoyan production”-ն օրեր առաջ Մոսկվայում արդեն նկարահանել են երգիչներից մի քանիսին:

Վարդան տեսահոլովակի նկարահանումներին


“Մոսկվա-Երեւան” համահայկական ծրագրին մասնակցում են հայկական արմատներ ունեցող արտիստներ, որոնց թվում են՝ Սոնան, Զառան, Վարդան` Վարդանուշ Մարտիրոսյանը, Ալեքսեյ Խվորոստյանը, Եվա Ռիվասը, Դմիտրի Խառատյանը, Ալեքսեյ Չումակովը, Արթուր Բեսթը, Ավրաամ Ռուսսոն, Ստելլա Ջանին, Բեդրոս Կիրկորովը, Ալեքսանդր Այվազովը եւ այլք:

Երգի երաժշտությունը գրել է Յուլիանա Դոնսկայան, խոսքերը` Օլգա Կուլանինան: Տեսահոլովակի գլխավոր պրոդյուսերն ու ռեժիսորը Տարոն Պողոսյանն է, պրոդյուսերը` Մարկ Սաղաթելյանը,  ռեժիսորը` Խաչիկ Եղոյանը, մոնտաժողը` Սուրեն Սարգսյանը:

Եվա Ռիվասը


“Մեղեդային երգ է, որը հուսով ենք՝  կհավանի հանդիսատեսը: Մեր թիմն է ընտրել երգիչներին, կարեւոր պայմանը հայ լինելն էր: Միայն երգի հեղինակներն ու օպերատորը հայ չեն”, - ասել է Խաչիկ Եղոյանը:

Գլխավոր պրոդյուսեր ու ռեժիսոր Տարոն Պողոսյանի փոխանցմամբ` նկարահանելու են  նաեւ Հայաստանի տեսարժան վայրերը. “Մոսկվայում բնակվող մեր հայրենակից գործարար Լեւոն Մանուկյանի օգնությամբ որոշեցի ստեղծել մի նախագիծ, որը կհամախմբի ռուսաստանաբնակ քիչ, թե շատ ճանաչված հայ երգիչների: Մարկ Սաղաթելյանի հետ պատվիրեցինք երգը, որի հեղինակները հայ չեն: Տեսահոլովակի համար էլ դիմեցինք Խաչիկ Եղոյանին: Ես Մոսկվայում ներկա եմ եղել նկարահանմանը, Խաչիկն այստեղից է հետեւել, միասին ենք իրականացնում ռեժիսորական աշխատանքն ու խորհուրդներով օգնում իրար”:

Զառան տեսահոլովակի նկարահանումներին


Խաչիկ Եղոյանը նշել է, որ հետագայում գուցե նույն թիմով համերգներ կազմակերպեն: “Նկարահանման օրերին Ագարակում մեծ միջոցառման կազմակերպիչ էի, այդ պատճառով “Skype”-ով եմ հետեւել ամբողջ ընթացքին, բայց նկարահանումների հաջորդ հատվածին պարտադիր մասնակցելու եմ”, - ասել է ռեժիսորը` ավելացնելով, որ տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է սեպտեմբերին:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Խաչիկ Եղոյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին