“Empyray” խմբի ստեղնաշարային գործիքներ նվագող եւ բազմաթիվ երգերի հեղինակ Գիսանե Պալյանն այսօր` 12:12:12-ին, նշում է իր ծննդյան տարեդարձը: BRAVO.am-ը շնորհավորել է երաժշտին ու փորձել պարզել նրա տրամադրվածությունը` կապված թվերի խորհրդավոր համընկնման հետ:):
Գիսանե Պալյանը
“Ճիշտն ասած` ինձ համար յուրահատուկ ամսաթիվ չէ: Այս օրը յուրահատուկ է միայն, որովհետեւ ծննդյանս տարեդարձն է: Աշխարհի վերջի եւ նման թեմաներով ընդհանրապես չեմ հետաքրքրվում. ավելի լուրջ գործերով եմ զբաղված: Լինելու բանը լինում է. նստելով թախտին ու մտածելով, թե ինչ է սպասվում, ոչինչ չես փոխի: Եկեք յուրաքանչյուրս մեր կյանքի մասին մտածենք ու Աստված մեզ պահապան թող լինի”,-ասել է Գիսանե Պալյանը:
Երաժիշտը նշել է, որ ծննդյան տարեդարձերը տանն է նշում. “Չեմ սիրում աղմկոտ, շքեղ միջոցառումներ: Մանկուց սովորել եմ ու սիրում եմ ծնունդս տան անդամների ու հարազատներիս հետ անցկացնել”:
Գիսանե Պալյանն ամուսնու` Կարեն Արզումանյանի հետ
Աշխատանքի բերումով Գիսանեն ծննդյան օրն անցկացրել է նաեւ արտերկրում, ինչու չէ` ձայնագրման ստուդիայում:): Նա նշել է, որ այս անգամ էլ օրը սովորական է սկսվել. փոքրիկին մանկապարտեզ է տարել, մեծ դստերը` դպրոց. “Բացի պաչիկներից ու շնորհավորանքներից, նրանցից դեռ այլ բան չեմ ստացել: Բայց հավատացեք, դրանք ամենից թանկ նվերներն են”:
Կարեն Արզումանյանը դստրերի հետ
Երեկոյան եւս Գիսանեն ընտանիքի եւ հարազատների հետ է լինելու. “Այսօր բազմաթիվ շնորհավորանքներ եմ ստացել: Քիչ առաջ հիշեցի, որ պետք է միացնել համակարգիչն ու շնորհավորանքներ ընդունել, բայց խոհանոցում գործերով տարվեցի…:): Երկրպագուներս միշտ ակտիվ են, շնորհակալ եմ նրանց դրա համար”:
BRAVO.am-ը Գիսանե Պալյանին մաղթում է երաժշտական կյանքում միմիայն վերելքներ եւ, իհարկե, երջանկություն ամուսնու եւ հրաշալի բալիկների հետ:):
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի, “Շանթ TV”-ի եւ Գիսանե Պալյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: