×


“3.33”

“3.33”

Ֆելիքսի ակումբն ու հայերեն ռեփը:) Օգոստոսի 3-ին բացվեց “3.33”-ը: Ռեստորան-ակումբ, որ երեք ու երեսուներեք մասերից է բաղկացած:): Անվանման հետ կապված Էլ ոչ մի աբսուրդային բան չենք ասի. “3.33”-ում հումորով տղաներ են:), նորաբաց հաստատությունն էլ` նախագծի մի մաս, նույն տղաները նաեւ բիզնես են անում, այսինքն` կանեն ապագայում:): “3.33” ռեստորան-ակումբ “3.33” նախագիծը պատկանում է հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանին: Ակումբ-ռեստորանի բացմանը եկել էին Հասմիկ Կարապետյանը, Լիլուն, Սիլվա Հակոբյանը, Ավետ Բարսեղյանը, Մենչը, Լուիզա Ներսիսյանը, Սոս Ջանիբեկյանը, “Թիվ 5”-ը, Ռադիկ Գաբրիելյանն ու էլի շատ հայտնիներ: Հյուրերը ռեստորանային հատվածին ծանոթացան. գիդի դերում էր “3.33”-ում “փայ” ունեցող Դելոն:): Ակումբային հատվածում Smoke-ի սեթերի ներքո պարեցին. Լիլուն ու Հասմիկ Կարապետյանն էին պարելով մի լավ լիցքաթափվում:): Ակումբում կենդանի համերգներ կանցկացվեն, խոստանում են սեփականատրերը “Մի քիչ անսպասելի ստացվեց: Մենք որոշեցինք ակումբ ստեղծել, որը մի տեսակ մի քիչ ավելի ուրիշ ձեւի կլինի, այսինքն էն, որ հիմա տեղի է ունենում, չի լինի: Պաշտոնական մասում գալիս են մարդիկ, որոնք հետո պաշտոնականությամբ կխանգարեն: Աշխատելու ենք հնարավորինս ոչ պաշտոնական մթնոլորտ ստեղծել”,- Bravo.am-ին ասաց Ֆելիքս Խաչատրյանը: “3.33”-ում նվագելու է միայն DJ Smoke-ը Հաղորդավարը նշեց, որ “3.33”-ում նվագելու է միայն DJ Smoke-ը. “Մեր դիջեյը խոսող է:): Աշխարհում խոսող թութակ շատ քիչ կա, խոսող դիջեյ միայն Smoke-ն է: Իրեն չենք պեղել, պայմանավորվել ենք, որ պետք է խոսի նաեւ: Ես եթե դիջեյ լինեի, շատ լավ կիմանայի` որտեղ ինչ ասել, մարդկանց ինչ երաժշտություն տալ, մի քիչ սովորել եմ նույնիսկ, բայց ժամանակը չի հերիքել, մեծ հաճույքով դիջեյ կդառնայի, եթե հասկանայի` այս ուղղությամբ կարելի է գնալ: Մի քիչ խոսում ես, շատ երաժշտություն տալիս, քան անընդհատ խոսել ու երաժշտություն չտալ”: Արմեն Պետրոսյանը (Մենչը) “փայատերեր” Ֆելիքս Խաչատրյանի եւ Դելոյի հետ Ֆելիքս Խաչատրյանը որոշեց բիզնեսի գծով չխորանալ:). “Ես սովորակաան, աղքատ հայ հաղորդավար եմ:): Առաջին հարկում կփորձենք ֆուրշետային, քյաբաբային բաներ անել: Նորմալ երեւույթ է, հայ ենք, ծնունդներ չանե՞նք: Երկրորդ հարկում ավելի խիստ կլինի “դեմք կանտրոլը”:): Եթե գնում են ինչ-որ տեղ` չիմանալով` ինչի համար են գնում, ուղղակի խմել են ցանկանում, ես համոզված եմ` դրա համար տեղ կգտնեն. բնակչությունից շատ տաքսի ծառայություններ ու օբյեկտներ ունենք: Ակումբում կենդանի համերգներ կանցկացվեն, որ բոլորը նստած լինեն, կանգնած մարդ չլինի: Ելույթ կարող են ունենալ Աննա Մայիլյանից մինչեւ Թաթա Սիմոնյանը: Ռեստորանային հատվածում էլ` ցանկանո՞ւմ եք Բարխուդար Բարխուդարյանը երգի, մենյուում գրված է նաեւ գինը: Եթե ուզում եք Թաթա Սիմոնյանը երգի, գոնե մի հարյուր հազար կանաչ պետք է ունենաք, որ կարողանանք նրան գոնե բերել հասցնել այստեղ”: “3.33” տոնական մրգային ասորտին Թաթայի պահով սխալ չհասկանաք:): “Մենք շատ մտերիմ բարեկամներ ենք Թաթայի հետ, այնպես չի, որ եթե շատ պետք եղավ, շատ խնդրենք, չի համաձայնի գալ ելույթ ունենալ, բայց ժամանակի ընթացքում ուզում ենք այնպիսի իմիջ ստեղծել, որ լավ մարդիկ, լավ երաժշտություն ներկայացնողները… Հայկականի մեջ ինձ համար դա Թաթան է: “3.33”-ը մերոնց համար է: Իմ ընկերները իմոնք են, մերոնք լայն հասկացություն է:)”,- Bravo.am-ին ասաց Ֆելիքս Խաչատրյանը: Hasmik Karapetyan Ֆելիքսը ռեփեր է դարձել:) Նա երեկոյի ընթացքում հայերեն ռեփ կատարեց: Դա էլ “3.33” երաժշտական նախագծի հետ կապ ունի: Հիփ-հոփ, ռեփ նախագիծ է. Ֆելիքսն ասում է` բազմաթիվ ձայնագրություններ են կատարել, ալբոմը հավանաբար սեպտեմբերին կլինի: “Էլի “3.33” է կոչվում խումբը: Ես եմ ու էլի մի քանի հոգի` Դելոն, Գագոն, A Chilla-ն: Նարեկը բիթերի գծով է ու սկսել է հայերեն գրել: Ամեն դեպքում ես չեմ խրախուսում այլ լեզվով ինչ-որ բան. հայերի համար Հայաստանում պետք է լավ բան անել ու հայերեն: Գործերը հայերեն լեզվով են, շատ կզարմացնեն ու կուրախացնեն մարդկանց: Ընդհանուր գլխավոր կարդացողը ես եմ: Chilla-ն էլ հայերենի, անգլերենի, ռուսերենի խառնուրդից հայերեն շատ լավ ռեփ է ստանում, իմ դեպքում անգլերեն շատ չկա, ես ավելի գրական եմ, ինքը գրականից դուրս, բայց շատ համով”,- նշեց Ֆելիքս Խաչատրյանը: Hasmik Karapetyan and Rafo “3.33” ակումբում one man շոուներ էլ են լինելու: “Չեմ ուզում անպատասխանատու հայտարարություններ անել, ռեզիդենտ կլինեն հեռուստատեսության հետ կապված շատ լավ մարդիկ, ովքեր հումորի հետ կապ ունեն: Comedy club-ային վիճակներ չեն, one man շոուներ են, Հայաստանում չի եղել նման բան, Վարդան Պետրոսյանը մի քիչ ուրիշ է: Ֆիլմերում տեսնել ենք` սեւ տղաները մի քիչ գռեհիկ հումորներ են անում այն մարդկանց վերաբերյալ, որ չէին կարող անել ընդհանրապես: Ես էլ երեւի շաբաթը երկու անգամ նման ելույթներ կունենամ”,- ասաց Ֆելիքս Խաչատրյանը: Tiv5 Tiko and Lilu “3.33”-ին իր բոլոր դրսեւորումներով հանդերձ հաջողություն ենք մաղթում: Հումորի զգացումը չկորցնեք, ռեփի տեմպից չընկնեք:):

Հաղորդավարներ Անդոն եւ Ռաֆոն

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW