×


Լիա Զախարյանի եվրոպական արձակուրդը

Լիա Զախարյանն այս օրերին վայելում է իր ձմեռային արձակուրդը: Դերասանուհին Եվրոպայում է: BRAVO.am-ը նրա հետ զրուցել է տոները նշելու նախընտրելի տարբերակի, ստացած նվերների մասին եւ, ոչ միայն:

«Տարեմուտը դիմավորել եմ տանը՝ տատիկիս հետ, այդ օրը նաեւ նրա 70-ամյակն էր: Սիրում եմ Նոր տարվա գիշերը դուրս գալ եւ քայլել, ավանդույթի համաձայն՝ գնացի տոնածառի մոտ, երկար նայեցի գունավոր խաղալիքներին եւ լույսերին, փակեցի աչքերս ու երազանք պահեցի: Հավատում եմ Նոր տարվա հրաշքին, ու իմ հավատի շնորհիվ է, որ ամեն տարի այդ երազանքները դառնում են նպատակ եւ հեշտությամբ կյանքի եմ կոչում: Դեռ դեպք չի եղել, որ տոները տնից հեռու անցկացնեմ, բայց վստահ եմ՝ որտեղ էլ լինեմ, շատ ուրախ կանցնի: Իմ դեպքում Ամանորն այլ կերպ չի կարող լինել»,- նշել է Լիան:

Լիա Զախարյանը


Դեպի Եվրոպա ուղեւորությունը սեփական նախաձեռնությունն է.«Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ ինքս էի իմ Ձմեռ պապը: Շատ էի ուզում տարին ճանապարհորդելով սկսել, դրա համար այդ նվերն ինձ մատուցեցի: Ամսի 5-ից այստեղ եմ ու մեր Սուրբ Ծնունդը նշել եմ Պրահայում»:

Ճանապարհորդությունը կարճ է տեւելու.«Ութ օր ժամանակ ունեմ, ինչը շատ քիչ է նոր երկրներ բացահայտելու համար: Այս անգամ ընտրել եմ Չեխիան եւ Ավստրիան: Կլինեմ միայն երկու երկրների մայրաքաղաքներում: Ամեն քաղաքում երեք օր եմ մնալու, ինչը շատ քիչ է հին ու մշակութային արժեքներ ունեցող վայրերն ուսումնասիրելու համար:

Օրերն այստեղ շատ ինտրիգային են անցնում, արկածներով, փորձանքներով լի, բայց, միեւնույն ժամանակ, հեքիաթային ու հագեցած: Այնքան հագեցած, որ չեմ հասցնում նստել ու հաց ուտել, ափսոսում եմ ժամանակս ուտելու վրա վատնել:): Փորձում եմ հնարավորինս շատ բան տեսնել: Ամեն նոր թանգարան, եկեղեցի, տաճար եւ մշակութային այլ վայրեր այցելելիս մտքիս գրքույկում «պլյուս» եմ դնում, որ եղել եմ ու իմ աչքերով տեսել հրաշքը»,- նշել է նա:

Լիա Զախարյանը


2019-ը Լիայի համար բարեհաջող է անցել.«Անցած տարվա ամեն ամիսն ինձ համար ձեռքբերումների ամիս էր, թե´ աշխատանքային, թե´ ընտանեկան եւ թե´ ընկերների առումով: Նոր ընկերներ եմ ձեռք բերել, նոր երկրներում ու քաղաքներում ինքս ինձ էլ էի նորովի բացահայտում: Այս տարվանից սպասելիքներս ավելի մեծ են, կարծում եմ՝ հաջողությունների ու ավելի մեծ ձեռքբերումների տարի է լինելու»,- եզրափակել է Լիան:

Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Լիա Զախարյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին