×


«Սիրտս ազատ չէ». Էնջլ Մարտիրոսյանը՝ Հայաստան այցի, անձնականի եւ աշխատանքի մասին

Էնջլ Մարտիրոսյանն այս տարին Երեւանում է դիմավորել: Հայրենիք այցի մասին նա պատմել է BRAVO.am-ին, նաեւ խոստովանել, որ սիրահարված է:

«Յոթ տարի Միացյալ Նահանգներում ապրելուց հետո նախորդ ամռանն էի առաջին անգամ եկել Հայաստան: Զարմանալիորեն ինձ զգում էի ինչպես իմ վերանորոգված տանը: Շատ բան է փոխվել՝ քաղաքիս էներգետիկան, մարդիկ, եւ ամեն ինչ այնքան էր ինձ գրավել, որ կարճ ժամանակ անց կրկին վերադարձա, ու հիմա էլ փորձելու եմ հնարավորինս շուտ Հայաստան գալ. ընտանիքիս անդամները, ընկերներս այդտեղ են»,- ասել է Էնջլը:


Դերասանուհին իր ժամանցը կազմակերպել է մտերիմների հետ.«Առաջին այցիս ժամանակ հիմնականում ընտանիքիս անդամների հետ եմ եղել, այս անգամ փորձեցի հնարավորինս շատ ժամանակ տրամադրել ընկերներիս, զբոսնել Երեւանում, լինել այն վայրերում, որոնք սիրում եմ ու մշտապես կարոտում: Զարմանալիորեն ուրախացած եմ մեր քաղաքի առաջադիմության համար: Շատ սիրելի վայրեր նույնն էին մնացել, ինչն էլ փոխվել էր, դրանց մեջ էլ եմ սեր գտել»:

Ցանկությունը մեծ է եղել հարազատների հետ նշել Ամանորը.«ԱՄՆ-ում տոները նշելու տարբերակը զգալիորեն տարբերվում է Հայաստանինից, ինչը ես շատ էի կարոտել: Դեկտեմբերի 31-ին եմ եկել: Վերադառնալու եւ այստեղ ապրելու ցանկություն նախկինում չեմ ունեցել, բայց այցերիցս հետո շատ բան փոխվեց իմ մեջ. փորձելու եմ հնարավոր ամեն ինչ անել՝ տարվա գոնե կեսն այդտեղ լինելու համար»:

Էնջլ Մարտիրոսյանը


Խոսել ենք նաեւ աշխատանքային նորություններից.«Շուտով կվերջանա «Ինտրիգ» սերիալը: «Թշնամու անկողնում» հեռուստանովելն արդեն 60 սերիայից ավելի ցուցադրվել է: Այս նախագծում նաեւ որպես ռեժիսոր եմ հանդես գալիս: Ակտիվ աշխատանքներ եմ տանում նաեւ որպես երգչուհի գործունեությունս շարունակելու համար»:

Անձնական կյանքում նույնպես նորություններ կան.«Անձնականին վերաբերող հարցերին երբեւէ չեմ պատասխանել: Այժմ սիրտս ազատ չէ, բայց ավելին խոսելուն դեռ պատրաստ չեմ»,- եզրափակել է Էնջլը:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էնջլ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին