×


«Հումորով նրան վամպիրիկ ենք ասում». Լիլի Դավթյանի որդու առաջին ֆոտոշարքը

Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Լիլի Դավթյանն ամիսներ առաջ մայրացել է: Նա BRAVO.am-ին է տրամադրել փոքրիկի առաջին լուսանկարները, խոսել է ընտանիքի մասին, նաեւ նշել, թե երբ է պատրաստվում վերադառնալ աշխատանքի:

Լիլի Դավթյանը՝ որդու հետ


«Մեր տղան ծնվել է սեպտեմբերի 10-ին, արդեն 5 ամսական է: Ամուսինս՝ Գոռը, շատ էր ուզում՝ եթե տղա ծնվի, իր հայրիկի անունն ընտրենք, ես էլ կողմ եղա, եւ անվանակոչեցինք Արթուր»,-պատմել է Լիլին:

Դերասանուհու խոսքով՝ տղան շատ չարաճճի է.«Մենք տանը հումորով նրան վամպիրիկ ենք ասում(ծիծաղում է,-հեղ.): Պուճուրն ամբողջովին փոխել է մեր քնի ժամերը, ու մենք դեռ փորձում ենք հարմարվել նրա գրաֆիկին»:

Լիլի Դավթյանը


Անցած ամիսների ընթացքում բալիկի խնամքով դերասանուհին է զբաղվել, բայց արդեն մտածում է աշխատանքի անցնելու մասին.«Ամուսինս երեկոյան ժամերին է փորձում ինձ օգնել եւ գոնե մի քանի ժամ պահել։ Արդեն վերականգնվել եմ եւ որպես դերասանուհի շուտով նորից հանդես կգամ թատրոնում»։

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Լիլիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW