×


«90-ականների ապրեցնող ժպիտի հեղինակը». Աշոտ Մհերյանին նվիրված ֆիլմի պրեմիերան եւ հայտնի հյուրերը

Գրող, երգիծաբան, դրամատուրգ Աշոտ Մհերյանն 90-ականների մութ ու ցուրտ տարիների դառը կենցաղը վերածում էր ծիծաղի՝ օգնելով հաղթահարել առօրյա դժվարությունները: Փետրվարի 19-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել «90-ականների ապրեցնող ժպիտի հեղինակը» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որ պատմում է Աշոտ Մհերյանի մասին:

Աշոտ Մհերյանին նվիրված ֆիլմի պրեմիերային


«Մեր նպատակն էր ստեղծել փոքրիկ ֆիլմ, որով նախ եւ առաջ հնարավոր կլիներ վերհիշել այն տարիները, երբ Աշոտ Մհերյանի հումորը ժպիտ էր պարգեւում՝ չնայած ժողովրդի համար դժվարին օրերին: Բացի այդ, ցանկանում էինք ստանալ մի ֆիլմ, որ կամփոփեր նրա ապրած կյանքը եւ նոր սերնդին կպատմեր՝ ինչ երգիծաբան ենք ունեցել: Քանի որ սցենարիստները կադրից դուրս են մնում, նրանց մասին խոսելու կարիք կա»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշել է երգիշաբանի որդին՝ պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը:

Մկրտիչ Արզումանյանը, Ալեքսանդր Մհերյանը եւ Ռաֆայել Քոթանջյանը


Նա հավելել է, որ Աշոտ Մհերյանի մասին որոշել են պատմել իր մտերիմների, ընկերների հուշերի եւ կենսագրական տվյալների համադրմամբ՝ ավելի զգայական ու անմիջական ֆիլմ ստանալու համար: Նկարահանումն իրականացրել է Iammedia օնլայն հարթակը:  

Սեւակ Ամրոյանը եւ Գրիշա Աղախանյանը


Աշոտ Մհերյանը համագործակցել է անվանի դերասանների հետ՝ Արմեն Խոստիկյան, Կիմ Երիցյան, Կարպ Խաչվանքյան, եղել է երգիծական մի շարք հաղորդումների սցենարիստ, գրել բեմադրություններ, մենախոսություններ:

Աշոտ Ղազարյանը՝ տիկնոջ հետ


«Աշոտ Մհերյանի ստեղծագործությունների, իր գրական տաղանդի մասին շատ է խոսվել, խոսվում է ու կխոսվի: Ես ապշում էի իր աշխատասիրության վրա. գիշեր ու ցերեկ աշխատում էր: Եթե երեկոյան մի սցենար էի խնդրում, արդեն առավոտյան այն բերում հասցնում էր: Պարզ եւ ազնիվ մարդ էր, ցավոք, այժմ մեր կողքին չէ»,- պատմել է դերասան Աշոտ Ղազարյանը:

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին