×


«Ինձ ցավեցնում են նրանք, ում սիրում եմ». Նոնա Թելոյան

Դերասանուհի Նոնա Թելոյանը տարբերվող նոր ֆոտոշարք ունի, որն էլ առաջինը տրամադրել է BRAVO.am-ին՝ խոսելով ներկա հոգեվիճակի մասին:

«Երբ զգացմունքներս հասնում են իրենց գագաթնակետին, գրում եմ արձակներ, որոնք չեմ հրապարակում, իսկ այս անգամ ֆոտոշարքի միջոցով արտահայտեցի ապրումներս»,-մեզ հետ զրույցում նշել է նա:

Նոնա Թելոյանը


Նոնայի կարծիքով՝ հասուն մարդը սկսում է ապրել՝ նայելով շուրջբոլորը եւ վերլուծելով ամեն բան.«Պետք է մեջբերեմ Ռեմարկի հայտնի խոսքերը՝ «Գուցե պատերազմները կրկնվում են նորից ու նորից, որովհետեւ ոչ ոք չի կարողանում մինչեւ վերջ պատկերացնել մյուս մարդու ապրած ցավը»: Շատերը մնում են հոգեբանական մի տարիքում եւ առաջ չեն գնում, իսկ դա վատ է: Կյանքումս մի շրջան է, որ կուզեի ունենալ շատ լուսանկարներ անցյալից, կուզեի լուսանկարած լինեի իմ բոլոր երջանիկ եւ դժբախտ պահերը, հետո նայեի դրանց, հասկանայի՝ որ լուսանկարում սկսեցի ինքս ինձ չճանաչել, որտեղ եմ մնացել եւ որ տարիքում: Եվ որտեղից պետք է սկսել, որպեսզի աշխարհի հետ բախումներ չունենամ, լինեմ այս աշխարհից»:

Նոնա Թելոյանը


Դերասանուհին նշել է, որ փակելով աչքերը՝ հնարավոր է մարդկանցից թաքցնել ցավի չափը.«Պետք է փակել աչքերը, որ չխոսեն մեր փոխարեն: Ինձ ցավեցնում են աշխարհի երեսին ամենալավ թշնամիները. նրանք, ում սիրում եմ ես: Բայց չեմ նեղանում, ժպտում եմ ու ավելի շատ սիրում նրանց: Մարդու բնությունը, ցավոք, այդպիսին է: Ես էլ եմ ունակ ցավեցնելու իմ սիրելի մարդկանց: Մեր սխալները արձանանում են մյուսի սրտում, բայց, ցավոք, մեղքերը քավող արցունքներ չկան»,- ասել է նա եւ ավելացրել.«Երբ մենք գիտակցում ենք մեր պատճառած ցավի չափը, չենք կարողանում չդատել եւ ներել ինքներս մեզ: Հասկանում ենք, որ սխալներ կան, որոնք չեն ուղղվում, ամոթի եւ զղջման զգացումը ստիպում է անգիտակցաբար հեռանալ մեր սիրելի մարդկանցից, ի վերջո, կորցնում ենք միմյանց, եւ որպեսզի ցավը դադարի, պետք է նույն պահին ներել»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Շուշան Վարդանյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին