Լուսինե Թովմասյանի ընտանեկան գեղեցիկ ֆոտոշարքից մինչ այս չհրապարակված կադրեր են հայտնվել համացանցում: Համբույրի լուսանկարն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է լուսանկարիչը՝ Պարգեւ Այդինյանը:
Լուսինե Թովմասյանը՝ դստեր հետ
«Քանի դեռ Ալեքը մեզ հետ չէր, Արիանան մեզ անվանում էր փոքրիկ ընտանիք: Հիմա, նրա կարծիքով, մենք արդեն մեծ ընտանիք ենք»,-Ինստագրամի իր էջում հերթական լուսանկարին կից գրել է գեղեցկուհին:
Արթուր Հովհաննիսյանը՝ որդու հետ
Նշենք, որ Լուսինե Թովմասյանի եւ Արթուր Հովհաննիսյանի առաջնեկը՝ Արիանան, հինգ տարեկան է, իսկ երկրորդ երեխան՝ Ալեքը, վեց ամսական է: Փոքրիկը լույս աշխարհ է եկել նախորդ օգոստոսին՝ Վաշինգտոնում:
BRAVO.am
Լուսանկարները` Պարգեւ Այդինյանի


×
5,505





