×


«Ֆոտոխցիկն անկեղծություն է սիրում». Մերի Շահինյանի նոր լուսանկարները

Մերի Շահինյանը հազվադեպ է ֆոտոշարքեր հրապարակում. դրանք ներկայացնելու եւ տարածելու համար սոցիալական ցանցերն այնքան էլ նպատակահարմար չի համարում: Հաղորդավարուհին իր նոր լուսանկարները տրամադրել է BRAVO.am-ին:

«Գաղափարը վաղուց էր հասունացել: Ինչ-ինչ պատճառներով նկարահանումներն անընդհատ հետաձգվում էին: Վերջապես կարողացանք իրականացնել: Աշխատել եմ նոր լուսանկարչի հետ: Կարծում եմ՝ լավ արդյունք ենք ստացել: Շատ եմ սիրել այս ֆոտոշարքը»,-ասել է Մերին եւ հավելել, որ իր ցանկությամբ լուսանկարների մի մասը սեւուսպիտակ է արվել:

Մերի Շահինյանը


Նրա խոսքով՝ ֆոտոշարքեր անելիս կարեւորում է թե՛ վերջնական արդյունքը, թե՛ կատարվող աշխատանքի ընթացքը: Այս պարագայում երկուսն էլ գոհացրել են իրեն: լուսանկարահանումներն անցել են դրական ու տրամադրող մթնոլորտում:

Մերի Շահինյանը


«Լուսանկարչին հաջողվել է որսալ պահի տրամադրությունը: Համոզված եմ՝ ֆոտոխցիկը տեսախցիկի նման անկեղծություն է սիրում»,-եզրափակել է Մերին:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Հռիփսիմե Հովհաննիսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին