×


«Աղջկաս հետ շփվելու համար ոչ մի խնդիր չկա». Գագիկ Մադոյան

Համազգային թատրոնի դերասանների համար այս տարին փառատոններով լի է: Փետրվարին նրանք Կիպրոսում էին, այս ամիս Բելառուս են գնալու, ապրիլին՝ Սանկտ Պետերբուրգ: BRAVO.am-ը զրուցել է Գագիկ Մադոյանի հետ, ով զբաղված է թատրոնի խաղացանկային շատ ներկայացումներում:

«Վերջին տարիներին մեր թատրոնն աշխատանքային ծաղկում է ապրում: Ուրախությամբ կարող եմ ասել, որ ինքս էլ իմ ներդրումն ունեմ այդ գործում: Ընդգրկված եմ խաղացանկի ներկայացումների մեծ մասում, մի քանիսում էլ գլխավոր դերակատարներից մեկն եմ: Փառատոների առումով էլ այս տարին բուռն է: Առաջարկները հետեւեցին մեկը մյուսին: Կիպրոսում, ինչպես նաեւ առաջիկայում Բելառուսում եւ Սանկտ Պետերբուրգում խաղալու ենք Դանիել Խարմսի «Լյու-բոֆ» ներկայացումը: Պետք է նշեմ, որ այն Կիպրոսում ջերմ ընդունելության արժանացավ. ներկաները հիացած էին»,- պատմել է դերասանը:

Համազգային թատրոնի դերասանները՝ Կիպրոսում


Նա այս շրջանում նկարահանվում է նաեւ «Երկուսով» հեռուստասերիալում. «Նկարահանումներն այնպես եմ դասավորում, որ թատրոնի փորձերն ու ներկայացումները չտուժեն: Ֆիլմերում ընդգրկվելու առաջարկներ էլ կան, որոնք դեռ նախապատրաստական փուլում են, եւ շուտով նորություններ կունենամ»:

Գագիկ Մադոյանը՝ դստեր հետ


Գագիկ Մադոյանի համար դուստրն առաջնային տեղում է.«Աշխատանքային ցանկացած զբաղվածություն կարող եմ մի կողմ թողնել, հետաձգել՝ երեխայիս հետ լինելու համար: Աղջիկս միշտ առաջին տեղում է, նրա հետ շփվելու համար ոչ մի խնդիր չունեմ: Ընտրյալ ունենալու հարցն էլ չեմ ցանկանա մեկնաբանել. անձնական կյանքս թող մնա անձնական, միայն իմը»,- եզրափակել է դերասանը:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Գագիկ Մադոյանի արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW