×


«Ընկերուհիս ինձ փրկեց». Մերի Շահինյանի դստեր 1-ամյակի լուսանկարները

Հաղորդավարուհի Մերի Շահինյանի եւ գործարար Արտաշես Մարգարյանի դուստրը մարտի 2-ին դարձել է 1 տարեկան: Լեայի առաջին տարեդարձի առթիվ ծնողները խնջույք են կազմակերպել՝ լուսանկարները տրամադրելով BRAVO.am-ին:

«Մեկ շաբաթում ավարտեցի կազմակերպչական բոլոր աշխատանքները: Շատ ուշադիր եմ մանրուքներին: Երկար ժամանակ չէի կողմնորոշվում աղջկաս զգեստի հարցում: Ի վերջո, դիզայներ Արփինե Կոշտոյանի զգեստներից մեկն ընտրեցի: Կարելի է ասել՝ ընկերուհիս ինձ փրկեց: Նա բերեց զգեստը, հատուկ դստերս համար որոշակի ձեւափոխումներ արեց»,- ասել է Մերին եւ հավելել, որ տարեդարձը նշել են մարտի 6-ին: Մտածել են, որ այդպես ավելի հարմար կլինի իրենց աշխատող ընկերների համար. ավելի երկար կվայելեն:

Լեայի առաջին տարեդարձին


Միջոցառմանը ներկա են եղել ընտանիքի բարեկամներն ու ընկերները: Ինչպես Մերին է նշել, ցավոք, ամուսնու ծնողներն  ու գերմանաբնակ ընկերները ներկա չէին: Խոստացել են՝ մի խնջույք էլ այնտեղ կազմակերպել:

Մերի Շահինյանը եւ Արփինե Կոշտոյանն՝ իրենց երեխաների հետ


Ժամանցի վայրն ընտրելիս հաղորդավարուհին կարեւորել է նաեւ խաղասրահի առկայությունն ու խաղավարներին: Խոստովանել է՝ շատ էր ցանկանում, որ դստեր տարեդարձը թե՛ մեծահասակների, թե՛ փոքրերի համար ուրախ ու լավ անցնի:

Մերի Շահինյանը՝ դստեր հետ


«Անակնկալներ շատ եղան: Միքայելը քույրիկին ծաղիկներ նվիրեց: Շատ շնորհակալ եմ մտերիմներիս. յուրաքանչյուրը փորձեց մեր օրը տոն դարձնել: Հյուրերը զարմացած էին, թե ինչպես է Լեան ուրախանում եւ վայելում իր օրը: Օրվա վերջում մի փոքր հոգնեց: Մենք հոբելյարին տուն ուղարկեցինք՝ քնելու, հետո շարունակեցինք ուրախանալ: Միքայելը նույնպես շատ լավ օր անցկացրեց: Իր ընկերների, քույրիկների ու եղբայրների հետ պարեց, խաղաց»,-եզրափակել է հաղորդավարուհին:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մերի Շահինյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին