×


«Ամուսնալուծված լինելը որակ չէ». Անի Խաչիկյանը՝ իրեն Ներսեսի եւ Լիլիթի բաժանման պատճառ համարողներին

Դերասանուհի, հաղորդավար Անի Խաչիկյանն անդրադարձել է համացանցում տարածված այն լուրերին, թե իբր ինքն է եղել իր խաղընկեր Ներսես Ավետիսյանի եւ կնոջ՝ լուսանկարիչ Լիլիթ Ղազարյանի բաժանման պատճառը:

«Ցանկացած «հավաստի աղբյուրներից» իմ մասին տեղեկություն գրելուց հետո, հավատացնում եմ, բացարձակ պարտադիր չէ ավելացնել. «Ի դեպ, հիշեցնենք, Անի Խաչիկյանն ամուսնալուծված է եւ ունի որդի»: Որովհետեւ այս հիշեցումը չի ապացուցում ձեր գրածի ճշմարտացիությունը: Անի Խաչիկյանի ամուսնալուծված եւ միայնակ մայր լինելը որակ չէ, այլ իրողություն է մարդու կյանքից, որի մանրամասների ու պատճառների մասին, ի դեպ, հանրությունը չգիտի՝ ի պատիվ Անի Խաչիկյանի: 

Որովհետեւ նախընտրել եմ զերծ պահել իմ տղային տեսարաններից, թե ինչպես է իր մաման լացելով պատմում իր ու իր պապայի հարաբերությունների մասին ամբողջ աշխարհին, որպեսզի արդարացնի իր անմեղությունը եւ իր գոյությունն այս հասարակության մեջ որպես բաժանված կին»,- Ինստագրամի սթորիում պարզաբանել է Խաչիկյանը:

Անի Խաչիկյանն ու Ներսես Ավետիսյանը շատ վաղուց մտերիմ ընկերներ են ու միասին աշխատել են թատրոնում ու կինոյում: Վերջերս մեծ էկրան է բարձրացել նրանց մասնակցությամբ «Մի գդալ սեր» ֆիլմը: Քեշիշյանի նոր աշխատանքում նրանք մարմնավորում են ռոմանտիկ զույգի:

Կարդալ ավելին

Quality Sign BW