×


«Հիմա ինչ-որ մի տեղ բարձր ծիծաղում է նախկինս». Վիկտորյա Սահակյան

Կամերային թատրոնի դերասանուհի Վիկտորյա Սահակյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Երկուսով» սերիալում՝ Եվայի կերպարում, BRAVO.am-ի սիրային բլից հարցերին պատասխանելիս դժվարացել է տալ սիրո սահմանումը, սակայն նշել է, թե ինչպիսին պետք է լինի իր կողքի տղամարդը, ինչի էր նման իր առաջին համբույրը, եւ երբ ամուսնության որոշում կկայացնի:

Սերը. դեռեւս ոչ ոք չի կարողացել տալ սիրո սահմանումը, ես եւս պատասխանատվություն չեմ վերցնի դա անել:

Սիրել՝ նշանակում է ճանաչել, ընդունել, նվիրվել, բացվել, թույլ տալ, զիջել, չստիպել, թողնել, հոգ տանել, կառուցել:

Կա սեր ամեն հայացքից:):

Վիկտորյա Սահակյան


Սիրահարվածները նման են ձնագնդիների. գլորվելով մեծանում են, դառնում են մեծ, հասուն, պինդ, կարծր գնդեր, եւ եթե ամեն ինչ լավ է ընթանում, ունենում են լիքը փոքրիկ ձնագնդիներ:):

Սերը եղանակ չի ճանաչում, ինչպես չի ճանաչում տարիք, ժամանակ, հասակ, գույն, ազգ:

Տղամարդու արտաքինում ինձ կարող են գրավել մատները, աչքերը:

Վանել՝ ցանկացած բան, ինչը դուրս է գեղեցկության ու գրավչության իմ պատկերացումից:

Տղամարդը պետք է լինի... Չգիտեմ: Տղամարդ լինելը բարդ է, այնպես որ, ավելորդ «պիտի»-ներն ավելի կծանրացնեն նրա կյանքը:

Կյանք առանց սիրո չկա, հավատացնում եմ ձեզ՝ չկա. բոլորիս հեքիաթ է պետք:

Վիկտորյա Սահակյան


Երբ սիրում ես, սկսում ես իսկապես ապրել, շնչել, զգալ, փոխվել, նրբազգաց ես դառնում:

Հանուն սիրո պատրաստ եմ... Ոչ մի իմաստ չեմ տեսնում այս խոսքերում. սիրուն է պետք պատրաստ լինել:

Ինչ մասնագիտություն կունենա իմ ապագա տղամարդը, կապ չունի, կարեւորը՝ վերոնշյալ հատկություններն ունենա:

Սիրած էակի կողքին արթնանալը... գաղափար չունեմ:

Սերը բոլոր գույների համադրությունն է՝ ներդաշնակ աշխարհի ու մարդու հետ:

Մինչ ամուսնանալը պետք է պատրաստ լինել ամուսնությանը, ընդամենը: Կարծրատիպային ոչ մի սահմանում չեմ ընդունում:

Վիկտորյա Սահակյան


Իմ առաջին համբույրը նման էր... Հիմա պիտի ռոմանտիկ բանե՞ր ասեմ:): Նման էր առաջին համբույրի:

Շուտ ամուսնանալ՝ նշանակում է վստահ լինել ընտրության հարցում, հասուն լինել, պատրաստ լինել, միայն այդ դեպքում արժի շուտ ամուսնանալ:

Առաջին ժամադրությունը պետք է լինի սիրուն, ամենասիրունը, եւ հետագա բոլոր ժամադրություններն էլ պիտի լինեն հեքիաթային, չկրկնվող, անսպասելի, խենթ:

Երբ սիրում ես, պետք է պատասխանատվություն կրես նրա համար, ում ընտելացրել ես:

Տղաներին դուր է գալիս իմ անմիջական լինելը, կարծում եմ: Ինձ հետ հեշտ է: Հիմա ինչ-որ մի տեղ բարձր ծիծաղում է նախկինս:

Կամուսնանամ, եթե էլ բան չլինի անելու:

Չեմ սիրում տղաների, ովքեր սահմանափակում են մարդուն, կոտրում են, նեղացնում են, ցավ են պատճառում: Այն տղաներին, ովքեր դիմացինին հանում են հավասարակշռությունից:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Իննա Խոջամիրյանի Insomnia ներքնազգեստի բրենդի պրոմո-ֆոտոշարքից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին