×


Նազենի Հովհաննիսյանի կասկածներն ու կարեւոր օրը

Դերասանուհի-հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում առավոտյան գրել է, որ այսօր իր համար շատ կարեւոր օր է: Նա իր բազմաթիվ հետեւորդներին խնդրել է իրեն հաջողություն մաղթել, իսկ երեկոյան խոստացել մանրամասնել:

View this post on Instagram

A post shared by Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan) on



Հետաքրքիր է նաեւ նրա նախորդ գրառումը, որը, ինչպես նշել է, հատված է իր ապագա գրքից.«Կասկածներս հանեցի ու փռեցի երեւանյան արեւի տակ. վիրուսի պես մի բան են, թե չափավոր եղան, հակամարմիններ կձեւավորեն, ավելի կառողջացնեն, թե չափն անցան, ներսից քեզ կուտեն, ու կվերջանաս, ամբողջ «մեխանիզմդ» կփչանա ու կկոտրվի: Կոտրողներ շատ կան էս աշխարհում, բայց նորոգողը ինքներս ենք միայն: Մենք մեզ նորոգեցինք, ուրիշին էլ կօգնենք, թե ոչ՝ ոչ: Երեւանյան արեւի տակ կասկածներս չորացան, անցան ու գնացին: Իմ արեւն ինձ հետ է միշտ: Ու բոլորովին էլ կապ չունի՝ որքան հեռու է արեւը, նա միեւնույնն է իմն է, իսկականն է ու Երեւանինը»:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին