«Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանն այս օրերին Արաբական Միացյալ Էմիրություններում է: Մոդելը BRAVO.am-ին հայտնել է, որ ընկերուհիների հետ վայելում է գարնանային արձակուրդը:
Լիլիթ Սարգսյանը
«Առաջին անգամ եմ Դուբայում եւ ասեմ՝ շատ տպավորված եմ, հիանալի զգացողություններ ունեմ: Խոստովանեմ՝ չեմ ցանկանում վերադառնալ. վախենում եմ այդտեղ տարածված վիրուսից: Օրերը հագեցած են անցնում, կարողանում եմ վայելել օվկիանոսն ու արեւը: Լավ երաժշտությունն ու հաճելի ընկերակցությունն էլ օգնում են կատարյալ լիցքաթափվելուն»,- ասել է նա:
Հաջորդ երկիրը, որ ցանկանում է այցելել, Ինդոնեզիան է.«Պասիվ հնագստի կողմնակից եմ: Բալիի հիասքանչ բուսականությունն ու անկրկնելի գեղեցիկ վայրերը գրավում են ինձ, կուզեմ անպայման այնտեղ էլ լինել»:
Լիլիթ Սարգսյանը
Լիլին գնումների սիրահար է.«Արդեն գեղեցիկ մի շարք զգեստներ եւ այլ իրեր եմ գնել իմ ու մտերիմներիս համար: Այժմ էլ շտապում եմ մոլ՝ առեւտուր անելու»,- եզրափակել է նա:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Լիլի Սարգսյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: