×


Լեւոն Արոնյանի կինն ավտովթարի է ենթարկվել

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին, ավտովթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Այսօր կեսգիշերին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանյան լճի մոտակայքում գտնվող կամրջի տակ տեղի է ունեցել պատահար եւ կա տուժած:

Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի եւ Իսակովի պողոտայի խաչմերուկի մոտակայքում՝ կամրջի տակ, «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արիանա Կ.) բախվել է կամրջի հենասյանը:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW