×


«Երեւան Մոլը» ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը. կգործի միայն Քարֆուրը

Հետեւելով կորոնավիրուսի մասին պաշտոնական տեղեկատվությանը, ինչպես նաեւ կարեւորելով հանրային առողջության պահպանումը՝ «Երեւան Մոլը» որոշում է կայացրել մարտի 16-ից 23-ը ժամակավորապես փակվելու մասին։

«Մեզ համար առաջնային եւ բիզնես շահերից վեր են մեր աշխատակիցների, հաճախորդների եւ վարձակալների անվտանգությունն ու առողջությունը: Կոչ ենք անում հանրային այլ վայրերին եւս գործել այս կերպ՝ վարակի տարածմանը չնպաստելու համար»,- ասել է «Երեւան Մոլի» գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանը։

Չեն գործելու նաեւ «Երեւան Մոլի» կազմում գտնվող «Կինոպարկ» կինոթատրոնը եւ «Նավապետ Քիդ» զվարճանքի կենտրոնը։


Գործելու է միայն Քարֆուր սուպերմարկետը՝ սննդամթերքի եւ առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների ձեռքբերումը չսահամանափակելու նպատակով։

Ինչպես նշված է մոլի տարածած հաղորդագրությունում՝ այս որոշման արդյունքում չի անտեսվելու նաեւ իր տարածքում գործող վարձակալների գործարար բարօրությունը եւ հատուկ հոգածության միջոցներ կձեռնարկվեն նաեւ այդ ուղղությամբ։

«Երեւան Մոլի» վերաբացման կամ անհրաժեշտության դեպքում փակ լինելու ժամկետի երկարաձգման մասին կտեղեկացվի լրացուցիչ։

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին