×


«Իրան պետք է մեկնեի՝ նկարահանումների». Անահիտ Կիրակոսյանը՝ ընտանիքի մեկուսացման եւ հետաձգված ծրագրերի մասին

Կյանքը կորոնավիրուսի ժամանակ բոլորովին այլ կերպ է ընթանում: Փոխված առօրյայի եւ հետաձգված ծրագրերի մասին BRAVO.am-ին պատմել է Անահիտ Կիրակոսյանը:



«Հարցը հոգեբանական տեսանկյունից եմ դիտարկում եւ փորձում հնարավորինս դրական տրամադրվել: Դպրոցները փակելու որոշումից հետո երեխաներս առցանց տարբերակով դասապատրաստումներով են զբաղվում, միասին խաղում ենք, ֆիլմեր դիտում, գրքեր կարդում: Երեկոյան ժամերին էլ նրանց համար կիթառ եմ նվագում: Ամեն բան անում ենք՝ չձանձրանալու եւ հնարավորինս իրար վայելելու համար:



Անահիտ Կիրակոսյանը՝ երեխաների հետ


Երեխաներս ընկճված չեն, հակառակը՝ ավելի ուրախ են, քանի որ այժմ միայն առավոտյան ծրագրում է զբաղվածությունս, ավելի շատ եմ տանը լինում, եւ միասին շատ ժամանակ ենք անցկացնում: Հայկիս օգնում եմ դասերը պատրաստելու հարցում: Հյուրեր չենք ընդունում, մենք էլ ոչ ոքի տուն չենք գնում, փորձում ենք պահպանել հորդորները»,- նշել է դերասանուհի-հաղորդավարուհին:

Արտակ Սարգսյանը՝ երեխաների հետ



Պարզվում է՝ Անահիտն այս ամիս պետք է Իրան մեկներ՝ գեղարվեստական նոր ֆիլմում նկարահանվելու.«Նախ՝ այնտեղ, հետո էլ մեր երկրում ստեղծված իրավիճակի պատճառով նկարահանումներն անորոշ ժամանակով հետաձգվել են: «Միքս» շոուի աշխատանքներն էլ դադարեցրել ենք, եւ մինչ նկարահանումների վերսկսելը, կցուցադրենք արդեն իսկ պատրաստ հաղորդումները: Թատրոնում աշխատանքները նույնպես կասեցված են: Այժմ միայն «Շանթ»-ի առավոտյան ծրագրի ուղիղ եթերն եմ վարում. փորձում ենք մեր հեռուստադիտողների լարված տրամադրությունը փոքր-ինչ մեղմացնել»,- եզրափակել է դերասանուհին:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/

Լուսանկարները՝ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին