×


Արման Հովհաննիսյանը մսամթերքով կապահովի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը

Երգիչ Արման Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից երեկ տեղեկացանք, որ նա բարեգործական նախաձեռնություն է սկսել՝ Հայաստանում կորոնավիրուսի հաղթահարմանը նպաստելու համար:

Հաղորդագրությունում նշված է, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բուժաշխատողների, վարակակիրների, ինչպես նաեւ Ծաղկաձորի հյուրանոցում մեկուսացվածների համար պարբերաբար կուղարկվի տեղական թարմ մսից պատրաստված ավանդական հայկական խորոված:

BRAVO.am-ի հետ զրույցում Արման Հովհաննիսյանի մենեջեր Լուիսնե Արշակյանը նշել է, որ երգիչը որոշել է առնվազն մինչեւ ապրիլի 14-ն այդ մարդկանց ապահովել մսամթերքով:

«Նա գնում է միսը, որով «Օջախ» ռեստորանում եւ «Կարաս» ազգային սննդի ցանցում պատրաստվում են տարբեր ուտեստներ՝ կլինի հայկական խորոված, կամ էլ մեկ այլ ուտելիք»,-նշել է Լուսինե Արշակյանը:

Մենեջերի խոսքով՝ Արմանը համագործակցում է ՀՀ առողջապահության նախարարության հետ, որն էլ ուղղորդում է, թե որքան միս է անհրաժեշտ գնել եւ պատրաստի սնունդն ուր առաքել. «Ի դեպ, գնվում է տեղական արտադրության միս, որպեսզի մեկուսացված քաղաքացիները կամ նրանց սպասարկող բուժանձնակազմն ու անվտանգության աշխատակիցները սնվեն վիտամիններով հարուստ մթերքով»:

Արման Հովհաննիսյանը նաեւ կոչ է արել շահագրգիռ բոլոր կազմակերպություններին եւս միանալ նախաձեռնությանը եւ համագործակցել ՀՀ առողջապահության նախարարության հետ:

Երգիչն այս օրերին գտնվում է Հայաստանում. ընտանիքի հետ մեկուսացել է տանը:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արման Հովհաննիսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին