×


Աննա Գեւորգյանն՝ ԱՄՆ-ում ընտանիքի հետ մեկուսանալու եւ ամուսնու ցանկության մասին

BRAVO.am-ը պատմել է, որ Աննա Գեւորգյանն ընտանիքի հետ տեւական ժամանակ է՝ բնակվում է Լոս Անջելեսում: Մեզ հետ նոր զրույցում հաղորդավարուհին խոսել է ամերիկյան առօրյայի, դստեր տարեդարձի, ամուսնու՝ կրկին երեխա ունենալու ցանկության եւ այն մասին, թե արդյոք հայրենիք վերադառնալու պլաններ ունեն:



«Այստեղ ամեն բան փակ է»



Այս շրջանում մենք էլ փակված ենք տանը, աշխատում ենք քիչ առնչվել այլ մարդկանց հետ՝ երախաների անվտանգության համար: Չնայած Միացյալ Նահանգները վարակակիրների թվով առաջին տեղում է, ընդհանուր առմամբ փողոցներում հանգիստ եւ խաղաղ մթնոլորտ է: Ամեն բան փակ է, մարդիկ խելոք նստած են տներում, պետությունը հնարավորինս հոգում է բնակչության կեցության կարիքները: Տնից դուրս ենք գալիս միայն պակասած սննդամթերքը լրացնելու նպատակով, երբեմն էլ զբոսնում ենք կանաչ որեւէ գոտում, որտեղ մարդիկ չկան:

Լեան


Աղջկա տարեդարձն՝ առանց հյուրերի

Օրերս մեր ավագ դստեր տարեդարձն էր: Բնականաբար, նշեցինք տանն ու առանց հյուրերի: Լեան ամբողջ տարին սպասում էր այս օրվան, հաճախ խնդրում էր օրացույցի վրա ցույց տալ՝ որքան ժամանակ է մնացել, ուզում էր շատ հյուրեր հրավիրել: Նա ծնված օրվանից շատ խելացի եւ բանական է, ձեւավորված անհատականությունն ունի, մենք բացատրել էինք նրան իրավիճակը եւ փորձել ողջ օրվա ընթացքում ապահովել ուրախ տրամադրությունը:

Ընտանեկան առօրյան

Մեր ամբողջ ազատ ժամանակը չորսով ենք անցկացնում: Տնային առօրյան շատ հեշտ եւ ուրախ է անցնում: Վեճեր, իհարկե, լինում են, բայց մենք էքսցենտրիկ ընտանիք ենք. չորսս էլ րոպեներ անց մոռանում ենք նույնիսկ պատճառը: Տնային գործերից զատ, ես մեկուսանում եմ նաեւ իմ հոգեւոր աշխարհում, տան մյուս անդամները համակարգչային խաղերի գերի են: Լեան դպրոց է հաճախում, Հասմիկն այս տարի կգնա: Աղջիկներս իրար հետ խաղալիս անգլերեն են խոսում, չնայած՝ փորձում եմ պայքարել դրա դեմ: Մինչ ստեղծված իրավիճակը, մեր առօրյան անցնում էր փոքրիկ ճամփորդություններով. Կալիֆոռնիան շատ մեծ է եւ բազմազան, յուրաքանչյուր օր կարելի է գտնել մի նոր անկյուն՝ իր ուրույն յուրահատկություններով:

Վլադ Աբովյանը եւ Աննա Գեւորգյանը


Երրորդ երեխա

Երրորդ անգամ մայրանալու մասին ես չեմ մտածում, քանի որ հոգեպես եւ ֆիզիկապես պատրաստ չեմ: Վլադը հաճախ է թեման բարձրացնում՝ ասելով՝ «Աղջիկներ, ուզո՞ւմ եք ապերիկ ունենալ: Չէ՝ միաձայն պատասխանում ենք մենք:)»:

Աննա Գեւորգյանը՝ դուստրերի հետ


«Վլադն է աշխատում»

Հիմնականում Վլադն է աշխատում: Այս ընթացքում մի քանի աշխատանք է փոխել: Բիզնես էր հիմնել, բայց լուծարել է՝ ուրիշը բացելու նպատակով: Մտադիր ենք սովորել, հմտանալ մեր մասնագիտություններում, նաեւ այլ մասնագիտություն ձեռք բերել:


Կարոտում են


Վերադառնալու միտք առայժմ չունենք՝ չնայած, որ անհնարին կարոտում ենք ամեն ինչը՝ մեր հարազատներին, ընկերներին, երեւանյան մեր առօրյան, տունը, աշխատանքը: Դժվար է լիովին հարմարվել այստեղ, քանի որ սովոր ես այլ կյանքի: Հիմնական դժվարությունը հարազատ մարդկանց պակասն է: Չեմ կարող ասել՝ ինչն է գրավում այստեղ, քանի որ ինքս էլ հաճախ տալիս եմ ինձ այդ հարցը, պատասխանը դեռ չեմ գտնում: Երկու բան կա, առանց ինչի շատ կտխրեմ Հայաստանում՝ օվկիանոսը եւ իմ մեծ թուլությունը, առանց որի կյանքս չեմ պատկերացնում այլեւս՝ ծովամթերքի ռեստորանները: 



Աննա Գեւորգյանը



Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/

Լուսանկարները՝ Աննայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին