×


«Սինգեր Լարեն» թանգարանը (Լուսանկարը՝ Piroschka van de Wouw/Reuters)

Նիդերլանդների թանգարանից գողացել են Վան Գոգի կտավը

Նիդերլանդների «Սինգեր Լարեն» թանգարանից գողացել են Վինսենթ Վան Գոգի «Գարնանային պարտեզ. Նյուենենում քահանայի տան այգին՝ գարնանը» խորագրով կտավը, որ ստեղծվել է 1884 թվականին: Այս մասին հաղորդում է Ասոշիեյթեդ պրեսը:


Գողերը կոտրել են թանգարանի ապակե դուռը, որը վերջին օրերին փակ է կորոնավիրուսի տարածման պատճառով, եւ այնտեղից դուրս են բերել կտավը: Անվտանգության համակարգն աշխատել է, միացել է ազդանշանը, բայց ժամանող ոստիկանությանն այնուամենայնիվ չի հաջողվել բռնել գողերին:

Վինսենթ վան Գոգի «Գարնանային պարտեզ» կտավը (Լուսանկարը՝ Singer Laren Museum/Reuters)




«Գողացվել է մեր մեծագույն նկարիչներից մեկի գեղեցիկ ու ազդեցիկ կտավը: Ես ցնցված եմ տեղի ունեցածից ու աներեւակայելի վրդովված: Սա շատ վատ է թանգարանների եւ բոլորիս համար, քանի որ արվեստը գոյություն ունի, որպեսզի այն տեսնեն, նրանից հաճույք ստանան, որ այն ոգեշնչի ու մխիթարի»,- ասել է թանգարանի տնօրեն Յան Ռուդոլֆ դե Լորմը:

Ինչպես հայտնում է Գարդիանը, Վան Գոգի «Գարնանային պարտեզ» կտավը գնահատվում է մինչեւ 6 մլն եվրո, «Սինգեր Լարեն» թանգարանին այն ժամանակավորապես տրամադրել էր Գրոնինգենի թանգարանը:



Պատրաստեց` Աստղիկ Իսկանդարյանը

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին