«Հարս չկա» սիթքոմի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ կորոնավիրուսի տարածման հետեւանքով իրենց նկարահանող խումբը եւս որոշ դժվարություններից խուսափել չի կարողանում, եւ աշխատանքում որոշակի փոփոխություններ են կատարել:
«Կան շատ բարդություններ, սակայն փորձում ենք շարունակել նկարահանումները: Սցենարում փոփոխություններ ենք կատարում, կրճատել ենք զանգվածային բոլոր տեսարանները: Փորձում ենք հնարավորինս քիչ նկարահանումներ իրականացնել դրսում: Կրճատել ենք նկարահանման ժամերն ու վայրերը, բայց ամբողջությամբ չենք դադարեցրել»,- ասել է Մենչը:
«Հարս չկա» սիթքոմի դերասանները
Նա տեղեկացրել է, որ անորոշ ժամանակով հետաձգվել է Աղաս Մանուկյանի՝ «Աղասի 10 կանայք» ներկայացման պրեմիերան: Ինչպես պարզվում է՝ ինքն էլ Լոս Անջելեսում էր պատրաստվում բեմ բարձրանալ, եւ նույնպես ստիպված է սպասել: Մենչը նշել է, որ իր կարիերայում այդ ներկայացումը նորություն էր լինելու:
Արմեն Պետրոսյանը
Լոս Անջելեսում գտնվող դերասան-պրոդյուսերը հետեւում է արտակարգ դրության կանոններին.«Կապ չունի՝ որտեղ ենք, կարծում եմ՝ լուծումը մեկն է՝ պաշտպանվել` չշփվելով, մեկուսանալով: Հումորը չկորցնելը կթեթեւացնի մարդկանց վիճակը, բայց եւ չի կարելի անլուրջ վերաբերվել: Այս ամենը շատ լուրջ է իրականում: Բոլորս պետք է ամեն ինչ անենք, որ միասին հաղթահարենք այս աղետը»,-եզրափակել է նա:
Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմեն Պետրոսյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: