×


Ինչպես լավ տեսք ունենալ տեսազանգի ընթացքում. խորհուրդ է տալիս Թոմ Ֆորդը

Դիզայներ եւ ռեժիսոր Թոմ Ֆորդը կիսվել է մի քանի պարզ խորհուրդով, թե ինչպես լավ տեսք ունենալ տեսազանգի ընթացքում: Նրա կարծիքով՝ ամբողջ խնդիրն այն է, որ տեսախցիկն ու լույսը ճիշտ դիրքում լինեն:

Օգնության համար դիզայներին է դիմել The New York Times-ի լրագրող Մաուրին Դաուդը. նա պատրաստվելիս է եղել FaceTime-ով հարցազրույց անցկացնել կատակերգու Լարի Դեւիդի հետ եւ ցանկացել է փայլուն տեսք ունենալ:

Ահա թե ինչ է խորհուրդ տվել Թոմ Ֆորդը լրագրողին.

1. Նոթբուքը պետք է տեղադրել մի քանի գրքի վրա այնպես, որ տեսախցիկը փոքր-ինչ բարձր լինի աչքերից, այսինքն՝ գլխի վերեւի մասում:

2. Այնուհետեւ պետք է էկրանը թեքել-իջեցնել այնպես, որ տեսախցիկը հավասարվի աչքերի մակարդակին:

3. Ձեզ մոտ պետք է լինի լուսամփոփ, ընդ որում՝ այն պետք է տեղադրված լինի համակարգչի հետեւում: Կարեւոր է, որ այն լուսավորի ձեր դեմքի այն կողմը, որը համարում եք առավել ձեռնտու եւ շահեկան:

4. Հարկավոր է սեղանը ծածկել սպիտակ թղթով կամ սփռոցով, բայց այն չպետք է կադրում տեսանելի լինի: Դա հարկավոր է լույսի ճիշտ տարածման համար:

5. Եվ օգտագործեք շատ դիմափոշի (ավելի շատ, քան իրական կյանքում):

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին