×


«Փորձում եմ խուճապի չմատնվել». Էմմի

Ամուսնությունից հետո Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած Էմմին ընտանիքի հետ մեկուսացել է Լոս Անջելեսի իրենց տանը: Երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է՝ ինչպես է անցկացրել 36-րդ տարեդարձը, եւ թե ինչպիսին է առօրյան ամուսնու եւ երեխաների հետ:

Էմմին


«Պանդեմիայի պատճառով այս տարի հատուկ ոչ մի բան չէի կազմակերպել, բայց երեխաներիս, ամուսնուս եւ մտերիմ ընկերներիս շնորհիվ օրս հագեցած եւ ուրախ անցավ: Ընկերներ ունեի, ովքեր հաշվի չառան մեկուսացման կոչերը, դիմակով եւ ձեռնոցներով եկան մեր տուն: Ընկերներիցս ոմանք պատուհանի տակից ինձ շնորհավորեցին: Մտերիմներիս ջերմ խոսքերն ինձ համար ամեն ինչ արժեն: Կապ չունի՝ մեծ հավաքույթ եմ կազմակերպում, թե ոչինչ չեմ նախաձեռնում, այն մարդիկ, ովքեր միշտ կեղքիս են եղել, այժմ էլ ինձ հետ են, եւ դա ամենակարեւորն է»,- ասել է նա:

Էմմիի ընտանիքը


Խուսափում է մարդաշատ վայրեր հաճախել.«Տեսակով հանգիստ մարդ եմ, փորձում եմ ոչ մի հարցում խուճապի չմատնվել: Ճիշտ է՝ մտահոգություններ ունեմ, կարծում եմ՝ զգուշությունը լավ բան է. չգիտենք՝ որ օրգանիզմին վարակն ինչ ազդեցություն կունենա: Այս օրերին փորձում եմ երեխաներիս հետ շատ ժամանակ անցկացնել, պահում ենք հիգիենայի բոլոր կանոնները. հաճախ ենք լվացվում եւ ախտահանում տունը, վիտամիններով հարուստ սնունդ ենք ուտում: Հնարավորինս սահմանափակել ենք շփումն այլ մարդկանց հետ»,- եզրափակել է Էմմին:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմմիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին