×


«Միշտ կհիշեմ». Գարի Քյոսայանի կարանտինային 73-ամյակը

Ջազ-դաշնակահար, կոմպոզիտոր Գարի Քյոսայանը 73-ամյակը տոնել է կարանտինի պայմաններում: Անվանի երաժիշտն ու կինը` դերասանուհի Ալլա Սահակյանը, BRAVO.am-ի հետ զրույցում պատմել են տոնական օրվա եւ իրենց առօրյայի մասին:

«Տարեդարձս նշեցինք տանը՝ մեր ընտանիքով՝ առանց հյուրերի: Բազմաթիվ շնորհավորանքներ ստացա աշխարհի տարբեր երկրներից, ինչը չի կարող չուրախացնել: Այս ծնունդն էլ իր հետաքրքրությունն ուներ, միշտ կհիշեմ»,-ասել է Գարի Քյոսայանը:

Գարի Քյոսայանը


Երաժիշտը խոստովանել է, որ իրենց տարեդարձերի տորթերը վստահում են միայն սիրելի տիկնոջը.«Ալլան խոհանոցում հրաշքներ է գործում: Կինս ու աղջիկս նախորդ օրը շատ համեղ տորթ էին թխել: Աղջիկս, ճիշտ է, դեռ փոքր է, բայց խոհանոցը շատ է սիրում, խոհարարական տարբեր հաղորդումների է հետեւում: Առավոտ շուտ շնորհավորեցին տորթով եւ երգեցին «Ծնունդդ շնորհավոր» հայտնի երգը»:

Համաճարակայաին իրավիճակով պայմանավորված՝ ջազմենը շատ համերգներ հետաձգել է.«Ելույթները հետաձգեցի մինչեւ մայիսի վերջ, բայց կարծում եմ՝ մեկ անգամ եւս կհետաձգենք մինչեւ սեպտեմբեր: Միշտ ասում եմ՝ չկա չարիք՝ առանց բարիքի. պետք չէ նեղսրտել ստեղծված իրավիճակից, այլ պետք է այն օգտագործել հօգուտ մեզ: Կարելի է մեկ գիրք ավելի կարդալ, մեկ ֆիլմ ավելի դիտել: Իմ կյանքում առանձնապես ոչինչ չի փոխվել, քանի որ առաջ էլ տանն էի ստեղծագործում»:

Ալլա Սահակյանը՝ դստեր հետ


Ալլան եւս փաստել է, որ ամուսնու առօրյան առանձնապես չի փոխվել, բայց հիմա ինքն ու Մարիան են տանը շատ լինում.«Մենք հիմա մեր ակտիվությամբ կարող ենք խանգարել իրեն (ծիծաղում է,-հեղ.): Այս օրերին ազատ ժամանակը շատ է, եւ կարողանում եմ անել այն անվարտ աշխատանքները, որոնց համար առաջ ժամանակ չեմ գտել: Մարիան մի փոքր ձանձրանում է տանը, բայց դա փորձում ենք լրացնել զբոսանքներով: Նաեւ միասին օպերաներ, բալետներ ենք դիտում: Ամեն օր անհամբերությամբ է սպասում, թե երբ է գալու օրվա դասական ժամը»,-ասել է դերասանուհին եւ հավելել.«Մարդ միշտ սովորելու կարիք ունի, բայց չունի ժամանակ: Իսկ հիմա ժամանակը շատ է, ու կարող ենք սովորել նոր բաներ»:

Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ BRAVO.am-ի եւ Գարի Քյոսայանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին