×


«Ամուսինս գոռում էր ուրախությունից». Լիլու

Երկրորդ երեխային սպասելու լուրը Լիլուն օրեր առաջ է հայտնել՝ կարգավիճակը ներկայացնող լուսանկար հրապարակելով: Երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ ամուսու ցանկությամբ չեն բարձրաձայնի փոքրիկի լույս աշխարհ գալու հստակ ժամկետը:

Լիլուն


«Անսպասելի չէր, բայց անակնկալի եկանք: Հաճելի անակնկալ էր: Շատ ուրախացանք: Ամուսինս, կարելի է ասել, գոռում էր ուրախությունից: Շատ էր ուզում, որ մեր բալիկը շուտ ծնվի»,-նշել է նա:

Լիլուն՝ ամուսնու հետ


Լոս Անջելեսում բնակվող երգչուհին ասել է, որ դեռ չեն պարզել երեխայի սեռը. «Միացյալ Նահանգներում եւ, կարծում եմ, արդեն շատ երկրներում է ավանդույթ դարձել հատուկ խնջույքի ժամանակ փուչիկ փայթեցնելով սեռը բարձրաձայնելը: Արարողությունն օրեր անց կկազմակերպի իմ ընկերուհի Թագուհի Օհանյանը: Այդ օրն էլ բոլորս կիմանանք մեր բալիկի սեռը»:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Լիլուի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW