×


Առաջին բանը, որ Իննա Խոջամիրյանը կանի կարանտինի ավարտին

Երեկվանից մեղմացվել են մինչեւ մայիսի 14-ը սահմանված արտակարգ դրության սահմանափակումները, սակայն դերասանուհի Իննա Խոջամիրյանը պատրաստվում է առնվազն երկու շաբաթ էլ դուրս չգալ, իր խոսքով, տնակյացի կարգավիճակից եւ չնպաստել վարակի տարածմանը: BRAVO.am-ն Իննայի հետաքրքրվել է, թե որն է առաջին բանը, որ կանի կարանտինից հետո:

«Երկուսով» սերիալի դերասանուհին ասել է, որ երազում է նախկին զբաղվածության մասին.«Բուռն աշխատանքային առօրյան եմ կարոտել: Հետաքրքիր է՝ երբեք չեմ ուզել այսքան ճամփորդել, որքան հիմա: Ամենայն հավանականությամբ, առաջին մարդը, որին կհանդիպեմ, մատնահարդարս է (ծիծաղում է,-հեղ.): Մեկուսացման այս օրերին նոր մի շարք գաղափարներ են մտքումս փայլատակել, կսկսեմ դրանց իրագործմամաբ զբաղվել»:

BRAVO.am
Լուսանկարը՝ Իննա Խոջամիրյանի ֆեյսբուքյան էջից

Կարդալ ավելին

Quality Sign BW