×


«Երկու ամիս է՝ կնոջս չեմ տեսել». Գուրգեն Դաբաղյան

Երգիչ Գուրգեն Դաբաղյանը կարանտինային օրակարգի պատճառով այս ամիսներին հեռու է կնոջից: Բանն այն է, որ մինչեւ արտակարգ դրություն հայտարարվելը, Իննան մեկնել էր Մոսկվա՝ քննությունները հանձնելու, իսկ հետո սահմանները փակվեցին, եւ մնաց հայրական տանը:

«Հուսով եմ՝ ամեն բան շուտ կկարգավորվի, եւ կինս կկարողանա Ռուսաստանից վերադառնալ Հայաստան: Մոտ երկու ամիս է՝ չենք տեսնվել»,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է նա:

Գուրգենից հետաքրքրվել ենք, թե առաջինն ինչ է նախատեսում անել կարանտինից հետո.«Առաջին բանը, որ կանեմ, բնության գրկում հանգստանալն ու լիցքաթափվելը կլինի»:

BRAVO.am
Լուսանկարը՝ Գուրգեն Դաբաղյանի արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW