×


«Զարմանում են, որ ես 30 տարեկան եմ, աղջիկս՝ արդեն 18...». Անահիտ Կիրակոսյանի հուզմունքը՝ դստեր «Վերջին զանգի» առթիվ

Անահիտ Կիրակոսյանի ավագ դուստրը՝ Լաուրան, երեկ ավարտել է 12-րդ դասարանը եւ պատրաստվում է կյանքի նոր փուլ մտնել: Որքանով է հեշտ եղել մասնագիտության ընտրությունը, ծնողներն ինչ դեր են ունեցել այդ հարցում, դերասանուհին պատմել է BRAVO.am-ի հետ զրույցում:

«Լաուրաս ավարտեց դպրոցը եւ ուզում է Ֆրանսիական համալսարան ընդունվել: Ընտրել է իրավագիտության բաժինը եւ պատրաստվում է ընդունելության քննությանը, որը ներառում է երեք առարկա եւ կիրականացվի հունիսի 30-ին»,-պատմել է Անահիտը:

Լաուրան


Նա նշել է, որ դստերը չեն ուղղորդել մասնագիտության ընտրության հարցում. «Ինքնուրույն է որոշել: Կարեւորը՝ սիրում է: Կարծում եմ՝ նաեւ ոգեշնչվել է հայրիկի գործունեությամբ»:

Անահիտը խոստովանել է, որ Լաուրայի «Վերջին զանգի» օրն իր հուզմունքը շատ մեծ է եղել.«Անընդհատ հիշել եմ մեր անցած ճանապարհը: Աղջիկս հասուն կյանք է մտնում»:

Անահիտ Կիրակոսյանը՝ դստեր հետ


Դերասանուհին սոցցանցային իր էջում դստերը շնորհավորել է հետեւյալ գրառմամբ. «Այո, ես 30 տարեկան եմ, իսկ դու՝ արդեն 18:): Շատերը հարցնում են՝ այդ ինչպես: Հարցականներ ու էլի հարցականներ... Իսկ ես այսպես կպատասխանեմ՝ դու իմ աղջիկն ես: Ու, այո՛, սիրելիներս, այսօր իմ աղջիկը ավարտեց դպրոցը: Կարծում եմ՝ ավելի հիշվող տարբերակ, քան դիմակներով ատեստատ ստանալը ու հեռավորություն պահելը, հնարավոր չէր պատկերացնել: Ու թող քո կյանքում դիմակը լինի բժշկական կամ պարահանդեսային, բայց ոչ՝ դիմակ հոգու, դիմակ խաղի, դիմակ ստի: Բարի երթ, աղջիկս, դեպի նոր ճանապարհ: Սիրում եմ քեզ: Քո մամա»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Անահիտ Կիրակոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին