×


Միքայել Շարաֆյանի նոր զբաղմունքն ու դստեր լուսանկարները

Միքայել Շարաֆյանի եւ Նարե Գրիգորյանի դուստրը շուտով կդառնա 7 ամսական: Ամերիկաբնակ դիզայները BRAVO.am-ին է տրամադրել փոքրիկ Սթեֆանիի լուսանկարներն ու պատմել նրա մասին:

Միքայել Շարաֆյանի ընտանիքը


«Շատ խելացի բալիկ է: Նրան ամեն ինչ հետաքրքիր է: Նույնիսկ երբ նկարում եմ, հանգիստ նստում եւ նայում է»,- նշել է նա:

Միքայելն առավոտները սկսում է դստեր հետ տարբեր զբաղմունքներով.«Սթեֆանին նաեւ շատ է սիրում երաժշտություն լսել, եւ մայրիկս հաճախ է նվագում նրա համար: Արդեն ցանկանում է քայլել, երաժշտության ռիթմի ներքո շարժում է ոտքերը»:

Սթեֆանին


Փոքրիկի հետ ամեն օր առնվազն մեկ ժամ զբոսնում են.«Քանի որ Գլենդելի կենտրոնում ենք բնակվում, այգիները շատ մոտ են մեզ»,- ասել է դիզայները եւ հավելել.«Այժմ ավելի շատ ժամանակ ենք անցկացնում միմյանց հետ: Այս ընթացքում Նարեի առաջարկով նկարներ եմ նկարել մեր փոքրիկի սենյակի համար, ինչն ինձ համար էլ էր նոր զբաղմունք»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Միքայել Շարաֆյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին