×


Սուրեն Առուստամյանի աշխատանքային հարցերն ու դստեր գունեղ 5-ամյակը

Սուրեն Առուստամյանի եւ Լիլիթ Տիտոյանի դուստրն այսօր դարձել է 5 տարեկան: Ճիշտ է՝ ծնողները չեն կարողացել մեծ խնջույք կազմակերպել Արեւի համար, սակայն փորձել են նրա օրը գույներով լցնել: Լուսանկարները դերասան-հաղորդավարը տրամադրել է BRAVO.am-ին՝ խոսելով ոչ միայն երեխայի տարեդարձի, այլեւ իր աշխատանքային թեթեւ գրաֆիկի մասին:

«Բնականաբար, կուզեինք շատ հետաքրքիր բաներ կազմակերպել, բայց նշեցինք տանը: Կարեւորը՝ մեր աղջկա օրը լիներ տոնական»,-ասել է Սուրենը եւ ավելացրել, որ փորձել են իրականացնել Արեւի ցանկությունները. «Խաղալիքներ էինք գնել, թիթիզ տորթիկ եւ այլն»:

Արեւը


5-ամյա Արեւին մտերիմներն առցանց են շնորհավորել.«Նվերներն օրվա ընթացքում դեռ կշատանան, իսկ տորթի մոմերը փչելիս բոլորիս երազանքը մեկն էր ու ամենից կարեւորը՝ լինենք առողջ, երեխաները հեռու լինեն վարակներից եւ նման բաներից»:

Արեւը


Սուրենի հետ խոսել ենք նաեւ զբաղվածությունից.«Շատ բաներ սահմանափակվել են, նկարահանումներ չկան, սերիալներում չկամ, հեռուստահաղորդումների դեպքում եւս դադար է: Շարունակում եմ ֆիլմ կրկնօրինակել, հեռավար դասավանդում եմ ռադիոդպրոցում եւ Զարուհի Բաբայանի քոլեջում, բայց այդ աշխատանքներն էլ գուցե որոշ ժամանակով դադարեցվեն»,-եզրափակել է նա:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սուրեն Առուստամյանը

Կարդալ ավելին

Quality Sign BW