×


«Ամուսնուս սիրելի երգն է». Լիլուի նոր տեսահոլովակն ու որդու 4-ամյակի լուսանկարները

Երկրորդ անգամ մայրանալ պատրաստվող Լիլուն BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ փոքրիկի լույս աշխարհ գալուց հետո ստեղծագործական դադար կվերցնի, սակայն մինչ այդ կհասցնի երկու նոր երգի աշխատանքներով զբաղվել: Ամերիկաբնակ երգչուհու ավագ որդին էլ՝ Ռոբերտը, հունիսի 1-ին դարձել է չորս տարեկան: Օրվա լուսանկարները Լիլուն տրամադրել է մեզ՝ պատմելով, որ փոքրիկ խնջույք են կազմակերպել:

«Հաշվի առնելով ամերիկյան ցույցերն ու կորոնավիրուսը՝ նշեցինք տանը: Իր սիրելի հերոսներով տորթ էինք պատվիրել: Թեւ հատուկ չէինք նախապատրաստվել, բայց կարեւորն այն է, որ իր ընկերների հետ շատ ուրախացան: Շատ լավ օր էր»,-ասել է նա:

Լիլուի որդու 4-ամյակին


Խոսելով սպասվելիք տեսահոլովակից՝ Լիլուն նշել է, որ այն նկարահանել են իր հայտնի՝ «Հոգիս» երգի հիման վրա, որը կատարում է նոր մեկնաբանությամբ, ռեժիսորն Անի Աղասին է.«Այն գրվել է 15 տարի առաջ, սակայն յութուբյան իմ էջում տեղադրել եմ 2013 թվականին: Գործիքավորումը Նիկ Էգիբյանինն է: Անկեղծ ասած՝ այնքան էլ չէի հավանում իմ կատարումը, իմիջայլոց էի վերաբերվում երգին, բայց թեեւ գործընկերներիցս ոմանք ուզում էին գնել այն, չհամաձայնեցի: Տարիներն անցան: Այդ ընթացքում շատերն էին ասում, որ պետք է նորովի ներկայացնեմ, շատ լավ երգ է: Պարզվեց՝ նաեւ ամուսնուս սիրելի ստեղծագործություններից է, էլ ավելի ոգեւորվեցի, եւ քանի որ առաջիկայում չեմ կարողանա տեսահոլովակ նկարահանել, մտածեցինք՝ հիմա հարմար ժամանակ է»:

Լիլուն


Տեսահոլովակի համար մազերի երանգն է փոխել: Նշում է՝ գեղեցիկ տեսարաններով սիրո պատմություն է ներկայացնելու: Պրեմիերան նախատեսված է հուլիսի սկզբին:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Լիլուի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին