×


«Keane» խումբը բարձր է գնահատել Արամ Րիանի ուվերտյուրան

Բրիտանական հայտնի, «BRIT Awards»-ի դափնեկիր «Keane» փոփ-ռոք խմբի թվիթերյան վերջին գրառումներից մեկն իսկական անակնկալ է դարձել հայկական «VO.X» երաժշտական նախագծի պրոդյուսեր Արամ Րիանի համար։ Նա խմբի «Cause and Effect» ալբոմին նվիրված սիմֆոնիկ ուվերտյուրա է հեղինակել՝ նշելով, որ «Keane»-ի վաղեմի երկրպագուներից է մի երկրում, որի մասին նրանք հավանաբար չեն էլ լսել։ Խմբի անդամները նկատել են Արամի այս երաժշտական նվերը նոր ալբոմի թողարկման առիթով եւ իրենց էջում շնորհակալություն են հայտնել՝ նշելով, որ հրաշալի կատարում է:

Արամ Րիանի եւ «Keane» խմբի գրառումները


«Դուք շատ տաղանդավոր եք, Արամ, մենք իսկապես տպավորված ենք»,- գրել են խմբի անդամները՝ հույս հայտնելով այս իրադարձության արդյունքում մի օր համերգով գալ Հայաստան: Ի պատասխան՝ Արամը նշել է, որ սա պատմական պահ է իր համար, մեծ եւ անհավատալի պատիվ։



Հիշեցնենք, որ վեց տարվա դադարից հետո «Keane»-ն վերադարձավ 2019 թվականի սեպտեմբերի 20-ին՝ երկրպագուներին ներկայացնելով երկար սպասված «Cause and Effect» ալբոմը։ Այն խմբի հինգերորդ ստուդիական ալբոմն է, որի երգերից մի քանիսի հիման վրա արդեն տեսահոլովակներ են նկարահանվել։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արամ Րիանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին