×


«Սա ամենաուրախալի բանն է, որ երբեւէ արել եմ արտաքինիս հետ». Էլիմի Ռատակովսկի

Կարանտինի ավարտը 29-ամյա Էմիլի Ռատակովսկին որոշել է նշանավորել իր կյանքում բացառիկ իրադարձությամբ՝ շիկահեր դառնալով: Նա խոստովանել է, որ սա իր առաջին համարձակ ոճափոխությունն է, քանի որ երբեք չի դավաճանել մազերի բնական մուգ երանգին:


«Ես կյանքում չէի ներկել վարսերս եւ էապես երբեք չեմ փոխել դրանց երկարությունը: Վերջերս տոնում էի տարեդարձս եւ այնքան ուրախ եմ, կարանտինից դուրս եմ եկել նոր ու թարմ կերպարով: Անկասկած, սա ամենաուրախալի բանն է, որ երբեւէ արել եմ իմ արտաքինի հետ», - ասել է մոդելը:

View this post on Instagram

A post shared by Emily Ratajkowski (@emrata) on


Նշենք, որ Ռատակովսկին դարձել է մազերի գունաթափման համար նախատեսված ապրանքանիշերից մեկի գովազդային դեմքը, եւ այս փոփոխությունը մոդելի համար նաեւ եկամտաբեր է:):

BRAVO.am
Լուսանկարները՝ Էմիլի Ռատակովսկիի ինստագրամյան էջից

Կարդալ ավելին

Quality Sign BW