Արուսիկ Մկրտչյանը՝ դիջեյ Վակցինան, ամիսներ առաջ ֆեյսբուքյան իր էջում փոխեց կարգավիճակը՝ նշելով, որ նոր հարաբերություն է սկսել: «Գնահատել եւ հավատալ իրար»՝ նրա հենց այս գրառմամբ էլ լուրը տարածվեց լրատվամիջոցներում: Այդ ժամանակ Արուսիկը նախընտրել էր չբացահայտել սիրելիի ով լինելը, եւ միայն երեկ է նրա հետ համատեղ լուսանկար հրապարակել:
«Ամենակարեւորն իրար միշտ հաշվի առնելն է, լավի հանդեպ հավատ սերմանելը, փոխհարգանքն ու նվիրվածությունը»՝ լուսանկարին կից գրել է նա, դե, իսկ մեկնաբանություններում ընկերների եւ հետեւորդների շնորհավորական ջերմ գրառումներն են:
Արուսիկ Մկրտչյանը եւ Հովո Ամիրյանը
Անձնական կյանքին վերաբերող թեման Արուսիկը նախընտրել է չմեկնաբանել:
Դիջեյ Վակցինան երկու երեխա ունի, որոնց հետ իր կարանտինային առօրյայի մասին նա պատմել էր մեր նախորդ զրույցում:
BRAVO.am-ին լուրը շատ է ուրախացրել: Արուսիկին մեծ սեր ենք մաղթում:
BRAVO.am
Լուսանկարները՝ Ֆեյսբուքից


×
10,263





