×


Մահացել է երգիչ Բոկան

71 տարեկանում կյանքից հեռացել է երգիչ Բորիս Դավիդյանը, որն առավել հայտնի է Բոկա բեմական անվամբ: Լուրն Ինստագրամի իր էջում հայտնել է ամերիկաբնակ երգիչ Արա Մարտիրոսյանը:

«Աստված հոգիդ լուսավորի, Բոկա ջան»,-գրել է երգիչը: Մեկնաբանություններում ափսոսանք է հայտնել նաեւ Սպիտակցի Հայկոն՝ նշելով, որ, իր կարծիքով, Բոկան լեգենդ էր:

Բորիսը վաղ տարիքից հետաքրքրվել է երաժշտությամբ, բակերում եւ շենքերի մուտքերում նվագել է կիթառ եւ երգել տարբեր երգեր, ինչը դուր է եկել շատերին։ Նրա երաժշտական կարիերայի վրա մեծ ազդեցություն է ունեցել հայրը, որը նվագել է մանդոլին եւ դեռ պատերազմի տարիներից գիտեր շատ երգեր։

Բորիսն առաջին ալբոմը ձայնագրել է 1972 թվականին։ Նա եւ իր երաժիշտ ընկերները հաճախ են ելութներ ունեցել տարբեր տեսակի խնջույքներին։ 1973-1974թթ. Բոկան աշխատում էր գիշերները՝ ձայնագրելով իր երգերը Թբիլիսիի «Մելոդիա» ձայնագրման ստուդիայում։ 1988 թվականին ձայնագրել է «Դոլյա վորովսկայա» ալբոմը։

1996 թվականի սկզբին Բոկան իր ընտանիքի հետ ապրել է Երեւանում, այնուհետեւ տեղափոխվել է Մոսկվա, որտեղից էլ՝ ԱՄՆ։

BRAVO.am
Կենսագրական տվյալները՝ Վիքիպեդիայից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին