Վերջին օրերին համացանցում տարածում էին գտել գրոստմաստեր Լեւոն Արոնյանի եւ Անիտա Այվազյանի համատեղ լուսանկարները, որոնք էլ քննարկումների տեղիք էին տվել։ Շախմատիսը հետեւեորդների բազում մեկնաբանություններին ի պատասխան հրապարակմամբ է հանդես եկել՝ խոստովանելով, որ սիրտը կրկին զբաղված է․ «Ճակատագիրը ինձ սեր ու լույս բերեց Անիի կերպարանքով, եւ ես զգում եմ, որ այսուհետ բոլոր դժբախտությունները անցյալում են: Անին ամենաբարի ու նվիրված մարդկանցից է, որ երբևէ հանդիպել եմ: Մեր հետաքրքրություններն ու նպատակները կյանքում շատ նման են: Նա հասկանում է ինձ բոլոր լեզուներով։ Հիմնական բանը, որ ուզում եմ կիսել ձեզ հետ, այն է, որ ես այժմ ունեմ մարդ իմ կյանքում, ով ստիպում է ինձ կրկին ցանկանալ ապրել։ Երջանիկ եմ, առողջ եւ շնորհակալ Աստծուն, որ շրջապատված եմ սիրով: Մաղթում եմ, որ դուք բոլորդ ունենաք սեր եւ առողջություն, քանզի չկա կյանքում առավել կարևոր ոչինչ»,- գրել է Լեւոնը։
Լեւոն Արոնյանը եւ Անիտա Այվազյանը
Անդրադառնալով կարիերային՝ գրոսմաստերն ասել է․ «Ուզում եմ նաև տեղեկացնել, որ եթե իմ առողջությունն ու կյանքը թույլ տան, ես շախմատ կշարունակեմ խաղալ մինչև իմ կյանքի մայրամուտը: Հավատում եմ, որ մենք ամենքս կյանք ենք գալիս մի առաքելությամբ: Ես չեմ ընտրել շախմատիստ դառնալը: 5 տարեկանիս լուսանկարում կանգնած եմ շախմատային տախտակը ձեռքիս տակ, սակայն սովորեցի շախմատ խաղալ միայն, երբ 9 տարեկան էի: Սիրում եմ շախմատային աշխարհն ու հավատում եմ, որ եկել եմ այս աշխարհ շախմատիստ լինելու, իմ սկզբունքներին նվիրված եւ հավատարիմ լինելու համար»,- նշել է նա:
Անիտա Այվազյանը
Շնորհակալ եմ ընկերներիս՝ դժվարին պահերին կողիքս լինելու համար․ «Համոզված եմ, որ Արին նույնպես կաջակցեր իմ կյանքն ընդմիշտ շախմատին նվիրելու որոշումը: Ես 13 տարի հավատարիմ եմ եղել ու սիրել եմ կնոջս, եւ ոչ ոք չգիտի, թե ինչպիսի զգացողություններ եմ ապրել նրան կորցնելուց հետո: Ես գիտեմ նաեւ, որ հրեշտակները ինձ ուղղարկել են սիրելու եւ սիրվելու եւս մեկ հնարավորություն: Հարգում եւ հարգելու եմ կնոջս հիշատակը ոչ թե մեկ տարի, այլ իմ ողջ կյանքի ընթացքում: Վստահ եմ, որ նա էլ կցանկանար, որ ես շարունակեի ապրել եւ երջանիկ լինել: Հավատում եմ, որ սիրել իմացող մարդիկ կհասկանան ինձ»,- եզրափակել է Լեւոնը։
Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը եւ Արիանա Կաոիլին պսակադրվել էին 2017 թվականի սեպտեմբերի 30-ին՝ Սաղմոսավանքում: Ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհին մահացավ այս տարվա մարտի 31-ին՝ ավտովթարի հետեւանքով։
Bravo.am
Լուսանկարները՝ Լեւոն Արոնյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: