×


«Լաս Վեգասում՝ Փառքի ծառուղում կտեղադրվի իմ անվանական աստղը». Արման Հովհաննիսյան

Արման Հովհաննիսյանը Լաս Վեգասի Փառքի ծառուղում կունենա իր անվանական աստղը: Թեմայի վերաբերյալ երգիչը գրառմամբ է հանդես եկել սոցիալական ցանցերի իր էջերում՝ գրելով. «Իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումը Դուք եք՝ իմ շատ սիրելի հանդիսատեսներ։ Երեկ, այսօր ու վաղն էլ՝ միշտ Ձեզ հետ եմ կիսել իմ հաջողությունները, եւ Ձեզ եմ շնորհակալ լինելու իմ ստեղծագործական կյանքի ուրախություններով։ Ահա եւս մեկ առիթ։ 2020 թ. սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 30-րդ տարեդարձին, Լաս Վեգասում՝ Փառքի ծառուղում, կտեղադրվի իմ անվանական աստղը։ Ու քանի որ իմ անվան ամեն տառի կայացման ընթացքին Դուք կաք, սա ոչ միայն իմ, այլեւ իմ եւ Ձեր տոնն է եւ հաջողությունը։ Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ում ընկերական աստղի փայլի ներքո է անցնում իմ կյանքը։ Աստված օրհնի Մեզ ու մեր Երկիրը։ Կհանդիպենք սեպտեմբերի 21-ին Լաս Վեգասում»։

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին