×


«Ես ու հայրը զարդարել էինք տունն ու թաքցրել նվերը»․ Ալեքսանդրը եւ Լիլիթը նշել են որդու 6-ամյակը

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի եւ սննդաբան Լիլիթ Բասյանի տղան օգոստոսի 15-ին դարձել է 6 տարեկան։ Ծնողներն այդ առթիվ խնջույք են կազմակերպել, որին ներկա են եղել ընկերներն ու ընտանիքի մտերիմները։ Հավաքույթի լուսանկարները Լիլիթը տրամադրել է BRAVO.am-ին՝ խոսելով որդուն մատուցած անակնկալի մասին։

«Մինչ Ալեքսանդրի արթնանալը ես ու Սաշը հասցրել էինք զարդարել տունն ու թաքցնել նրա նվերը։ Վաղուց երազում էր հեռախոս ունենալ, քանի որ տեսողության խնդիր ունի, չէինք գնում։ Վերջին շրջանում շատ է ծնողներիս տանը լինում, եւ ամեն անգամ իր հետ խոսելու համար ստիպված տատիկ-պապիկին էինք զանգում, որոշեցինք լուծել այդ հարցը մի պայմանով. մեջը խաղեր չեն լինելու»,-պատմել է սննդաբանը։

Ալեքսանդրի 6-ամյակին


Հավաքույթի նախապատրաստական աշխատանքներով Լիլիթն է զբաղվել․ «Միշտ եմ ես զբաղվել. կարծում եմ՝ բոլոր մայրիկներն էլ ոգեւորությամբ են սպասում եւ պատրաստվում այդ օրվան։ Թեմատիկան եւ տորթը Ալեքսի հետ ենք որոշել։ Համավարակի պատճառով այս տարի փոքրաթիվ հավաքույթ էինք նախաձեռնել. միայն ամենամտերիմ մարդիկ էին ներկա։ Գեղեցիկ եւ պիտանի մի շարք նվերներ է ստացել՝ հագուստ, լեգոներ, խաղալիքներ, գրենական պիտույքներ... Քանի որ օրեր անց դպրոց է գնալու, հորեղբայրը դպրոցական պայուսակ է նվիրել»,-ասել է Լիլիթը։

Դիջեյ Սմոքը, Լիլիթ Բասյանը եւ Գայա Հովհաննիսյանը


Օգոստոսի 15-ին իր տարեդարձն է նշում նաեւ Ալեքսանդր Բաբասյանը. «Որոշել էինք, որ տորթի մոմերը երկուսով կփչեն։ Հայր ու տղա շատ կապված են, ոչինչ չի խանգարել նրանց նախկին հարաբերություններին, ամեն օր հանդիպում են, շփվում, խաղում»,-նշել է սննդաբանը:

Լիլիթ Բասյանը՝ որդու հետ


Այս տարի 6-ամյա Ալեքսանդրն առաջին դասարան է հաճախելու.«Երեւանի թիվ 74 դպրոցի սան է լինելու։ Սկզբում ցանկանում էի ռուսական խումբ տանել, քանի որ ինքս եմ զբաղվելու դասապատրաստման աշխատանքներով, իսկ իմ կրթությունը ռուսական է, այդպես ինձ ավելի հեշտ կլիներ, բայց երկար մտածելուց հետո մտափոխվեցինք. կփորձեմ իր հետ սովորել։): Դպրոցին էլ սկսել ենք պատրաստվել, հագուստ եւ այլ պարագաներ ընտրելու փուլում ենք»,- եզրափակել է նա։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լիլիթ Բասյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW