«Համավարակով պայմանավորված սթրեսային շրջանից հետո կարիք կար ցրվելու եւ վերհիշելու անհոգ կյանքը: Խաղաղ, անհոգ վիճակն է արտահայտվում իմ նոր լուսանկարներում»` դերասանուհի Սոֆյա Պողոսյանն այսպես է բնորոշում իր ֆոտոշարքը, որն օրեր առաջ է իրականացրել՝ Կասկադում: Գաղափարն իրենն ու լուսանկարչինն է:
«Լուսանկարչությունն արվեստի ճյուղ եմ համարում: Այն, կարելի է ասել, ժամանակակից նկարչությունն է, որի միջոցով կարողանում ենք փոխանցել ապրումներ, զգացումներ: Ինչպես ցանկացած արվեստ, այս դեպքում էլ կարեւորը ներաշխարհի արտահայտումն է: Լուսանկարչության մեջ կարեւոր է գեղեցիկը տեսնելու հանգամանքը: Սիրով համագործակցում եմ լուսանկարչի հետ՝ բարձրաձայնելով իմ գաղափարները, եթե կոմերցիոն ֆոտոշարք չէ»,-BRAVO.am-ին ասել է Սոֆյան եւ հավելել, որ գեղեցիկը նկատելը, տեսնելն ու մատուցելը եւս հետաքրքրում է իրեն, թեեւ լուսանկարելու փորձ քիչ ունի:
Սոֆյա Պողոսյանը
Դերասանուհին նշել է, որ թեմատիկ լուսանկարահանումներ այս շրջանում հաճախ չի կազմակերպում, իսկ այս մեկն անցել է աշխույժ մթնոլորտում:
Սոֆյա Պողոսյանը
«Երեք ընկերուհի՝ նկարահանման հրապարակում: Պատկերացրեք, թե ինչ հետաքրքիր ու ուրախ մթնոլորտ է եղել: Այս օրը կհիշվի զավեշտալի եւ ուրախ բազում պահերով, սակայն կդժվարանամ առանձնացնել որեւէ մեկը»,-եզրափակել է նա:
Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մերի Գրիգորյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: