×


Հասմիկ Կարապետյանի եւ Շանթ Քիրմիզյանի որդու առաջին լուսանկարը

Շանթ Քիրմիզյանի եւ Հասմիկ Կարապետյանի որդին երեկ՝ օգոստոսի 21-ին, դարձել է չորս ամսական: Մինչ այս ծնողները նախընտրում էին չհանրայնացնել փոքրիկ Գրիգորի լուսանկարները, եւ միայն հիմա Շանթը տղայի հետ ջերմ լուսանկար է հրապարակել:

«Որդի ունենալը Շանթի մեծագույն երազանքն էր, եւ կարծում եմ՝ այնքան անկեղծ էր, որ կատարվեց: Գրիգորս մեզ համար իսկապես Աստծո պարգեւ է»,-մեզ հետ նախորդ զրույցում ասել էր երգչուհին:

Փոքրիկ Գրիգորը


Այն ժամանակ Հասմիկից հետաքրքրվել էինք նաեւ, թե երբ կհրապարակի երեխայի լուսանկարները.«Ուզում եմ երկրորդ երեխայիս մեծացնել հանգիստ միջավայրում, վայելել մայրությունս, բայց, իհարկե, գիտեմ, որ հանրային մարդ եմ, եւ շատերը սպասում են՝ տեսնելու նրան: Դրա ժամանակն էլ կգա»: Հարցազրույցը կարդացեք այստեղ:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին