Բրիտանացի երգչուհի Ադելը բախվել է մշակութային յուրացման մեղադրանքների չեղարկված «The Notting Hill» կառնավալին ընդառաջ լուսանկար հրապարակելուց հետո: Նկարում, որը հավանաբար արվել է անցած տարվա տոնակատարության ժամանակ, երգչուհին Ճամայկայի դրոշի պատկերով կրծքալով եւ ավանդական աֆրիկյան սանրվածքով է:
Չնայած Ադելի լավ մտադրություններին՝ սոցիալական հարթակում մարդիկ բավական կտրուկ եւ կոպիտ են արձագանքել: Թվիթերյան օգտատերերից մեկը գրել է.«Թվում էր՝ 2020-ը չէր կարող լինել ավելի տարօրինակ, սակայն Ադելն իր պահվածքով տարին դարձրեց այդպիսինը: Սա փաստում է, որ փոփի լավագույն սպիտակամորթ կանայք խնդրահարույց են. ատելի է»:
View this post on Instagram
Երգչուհուն ուղղված քննադատությունների կողքին, այնուամենայնիվ, եղել է մեկն, ով պաշտպանել է նրան. լրագրող Ջեմելե Հիլի խոսքով՝ «The Notting Hill» կառնավալը, որը տեղի է ունենում տարվա այս ժամանակահատվածում, Լոնդոնում Արեւմտյան Հնդկաստանի (Վեսթ Ինդիա) թողած ժառանգության տոնն է.«Ադելը մեծացել է Մեծ Բրիտանիայում Ճամայկայի խոշորագույն համայնքներից մեկում՝ Տոտենհեմում, եւ մի՞թե ամերիկացիների համար տարօրինակ է երգչուհու այս քայլը, որ վիրավորում են նրան»:
Վերջին մեկ տարվա ընթացքում երգչուհին մշտապես մամուլի ուշադրության կենտրոնում է. արտաքինի կտրուկ փոփոխությունները նրա մասին տասն անգամ ավելի շատ խոսելու առիթ են դարձել, իսկ նա էլ իր հերթին սիրում է հետեւորդների ուշադրության կենտրոնում լինել՝ սոցիալական ցանցերում պարբերաբար գրառումներ կատարելով:
View this post on Instagram
BRAVO.am
Աղբյուրը՝ eonline.com
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: