×


«Մեգամոլ Արմենիա»-ում բացվել է Marks & Spencer մանկական հագուստի նոր խանութը

Անգլիական հանրահայտ «Marks & Spencer» հագուստի բրենդը Հայաստանում ներկայանում է նորաբաց խանութ-սրահով։ «Մեգամոլ Արմենիա» առեւտրի կենտրոնում այսօրվանից գործելու է մանկական հագուստի եւ աքսեսուարների ընդարձակ նոր տաղավարը, որտեղ «Marks & Spencer»-ը ներկայացված է նորաձեւ, հարմարավետ եւ յուրօրինակ տեսականիով։ BRAVO.am-ը շրջել է նորաբաց խանութ-սրահում, ծանոթացել ցուցադրված տեսականուն եւ սպասվող նորությունների ու անակնկալների մասին զրուցել բրենդի ներկայացուցիչների հետ։

Հագուստ, կոշիկ, աքսեսուարներ, ներքնաշորեր, սրբիչներ 0-ից մինչեւ 16 տարեկան երեխաների համար՝ «Marks & Spencer»-ում հնարավոր կլինի գտնել այն ամենը, ինչ հարկավոր է տանը եւ դրսում կրելու համար։


Այս օրերին հատուկ հետաքրքրություն կարող է վայելել խանութ-սրահի «Վերադարձ դեպի դպրոց» առանձնացված բաժինը, որտեղ ցուցադրված է դպրոցական հագուստի  յուրօրինակ տեսականի՝ անգլիական ոճով։ Այս հատվածում կարելի է գտնել տղաների ու աղջիկների վերնաշապիկներ, տաբատներ, վերնազգեստներ, կոշիկներ, պայուսակներ եւ այն ամենը, ինչ հարկավոր է երեխաներին դպրոցում հարմարավետ զգալու եւ նորաձեւ տեսք ունենալու համար։

Նորարարական տեխնոլոգիաների եւ յուրահատուկ վերամշակման արդյունքում դպրոցական հագուստները տարբերվում են հետեւյալ առանձնահատկություններով.

- ջրակայուն եւ կեղտակայուն են
- վերնաշապիկներն ու համազգեստները կարելի է եւ չարդուկել, քանի որ հատուկ վերամշակման արդյունքում չեն ճմրթվում
- կիսաշրջազգեստների եւ տաբատների գոտկատեղը հնարավոր է մեծացնել եւ փոքրացնել
- տաբատի ոտքի երկարությունը հնարավոր է մինչեւ 3սմ-ով երկարացնել


Այս պահին խանութ-սրահում ամառային հագուստի տեսականուց բացի, կարելի է գտնել նաեւ աշնանային մոդելներ, այդ թվում՝ շրջազգեստներ, վերնազգեստներ, տաբատներ եւ այլն։ «Marks & Spencer» ապրանքանիշի տարածաշրջանի գլխավոր վիզուալ մերչենդայզեր Արուս Սաքեյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ շատ շուտով սրահը կհամալրվի նաեւ աշնանային հագուստի ու ինքնատիպ աքսեսուարների ավելի մեծ տեսականիով։

Վերջինիս խոսքով՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում խանութի բացման առիթով անցկացվելու են նաեւ մրցույթներ, լինելու են անակնկալ նվերներ։ Մասնավորապես «Ռիթեյլ Գրուպ Արմենիա» կազմակերպության սոցիալական ցանցերի էջերում անցկացվելու է մրցույթ, որի հաղթողը երեխայի մեկ ամբողջական լուք է նվեր ստանալու։ Մյուս ակցիայի շրջանակում երեխաները խանութի ներսում ներկելու են «Marks & Spencer»-ի հագուստների գծագրված պատկերները, եւ երկու շաբաթ անց պատահականության սկզբունքով՝ վիճակահանությամբ, ընտրվելու է հաղթողը, որին տրվելու է 20 000 դրամ արժողությամբ նվեր-քարտ։ Երրորդ մրցույթին էլ երեխաները թռուցիկներ են լրացնելու, որոնցից կրկին պատահականությամբ ընտրվելու է երկուսը, եւ հաղթողներն ունենալու են թեմատիկ գեղեցիկ լուսանկարահանում։ Այս ամենի մասին առավել մանրամասն շուտով կհայտարարվի բրենդի սոցիալական ցանցերի էջերում։

Facebook: https://www.facebook.com/RGAMgroup/

Instagram: https://www.instagram.com/retail_group_armenia/

Հիշեցնենք, որ «Marks & Spencer» անգլիական բրենդը Հայաստանում արդեն ներկայացված է մեծերի հագուստի խանութ սրահներով «Դալմա Գարդեն Մոլ»-ում եւ «Երեւան Մոլ»-ում, իսկ մանկական հագուստի առաջին սրահը գործում է «Դալմա» առեւտրի կենտրոնում։


«Marks & Spencer»-ն ամբողջ ընտանիքի համար նախատեսված հագուստի, կոշիկների, աքսեսուարների խոշոր անգլիական բրենդ է, որը հիմնադրվել է Մայքլ Մարքսի եւ Թոմաս Սփենսերի կողմից 1884 թվականին Մեծ Բրիտանիայում։ Այս պահին բրենդն ավելի քան 1300 խանութ ունի աշխարհի մոտ 60 երկրում։ Իր գոյության ավելի քան 135 տարվա ընթացքում «Marks & Spencer»-ը հասցրել է վայելել ամենախստապահանջ հաճախորդների ճանաչումն ու սերը՝ դառնալով բրիտանական որակի եւ առօրյա յուրօրինակ ոճի խորհրդանիշ։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին