×


«Տարօրինակ նայում էին եւ չէին հասկանում՝ ինչու եմ վերարկուով մտել ջուրը:)». Ցողիկ Մարտիրոսյան

Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Ցողիկ Մարտիրոսյանն նոր կերպարում եւ նախորդներից կտրուկ տարբերվող ֆոտոշարք ունի, որը վերջերս են իրականացրել՝ Սեւանա լճի տարածքում:

«Լուսանկարիչ Փիրուզայի հետ շատ հետաքրքիր էր աշխատելը. նախորդ լուսանկարահանումից հետո որոշեցինք եւս մեկ անգամ համագործակցել։ Տեղն ինքն առաջարկեց, իսկ կերպարը մտածեցի ես: Վաղուց ցանկություն ունքի այսպիսի ուժեղ եւ հասուն կերպարով ներկայանալ, որովհետեւ մարդկանց մեջ միշտ տպավորվել եմ իմ ժպտացող տեսակով»,- BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է Ցողիկը:

Ցողիկ Մարտիրոսյանը


Ոչ մարդաշատ ափ են ընտրել՝ հանգիստ աշխատելու համար, սակայն հայացքներից խուսափել չի հաջողվել.«Մեկ էլ կողքից նկատեցին ու տարօրինակ սկսեցին նայել. չէին հասկանում՝ ինչու եմ վերարկուով մտել ջուրը:)»:

Ասում է՝ երբ լիճն է մտել, բնականաբար, վերարկուն ծանրացել է.«Չէի կարողանում շարժվել, որովհետեւ ինձնից ծանր էր. մի կերպ դուրս եկա ջրից: Ընթացքում մրսում էի, բայց հանուն այս նկարների հաստատ արժեր մրսել»:

Ցողիկ Մարտիրոսյանը


Աշխատանքային նորությունների մասին խոսելիս դերասանուհին ասել է. «Թատրոնում արդեն սկսվել են փորձերը: Բոլորս սրտատրոփ սպասում ենք՝ երբ ենք լսելու դահլիճ մտնող հանդիսատեսի ձայները: Իսկ մյուս ծրագրերի մասին առայժմ կլռեմ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Փիրուզա Հակոբյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW